ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ մեծ սֆինքս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիզայի Մեծ Սֆինքսը (արաբերեն բառացի «սարսափի հայր», հուներեն բառացի «խեղդող») երկրի վրա պահպանված թերևս ամենահին ժայռաքանդակն է և գտնվում է Գիզայում՝ Նեղոս գետի արևմտյան ափին: Այն քանդակված է միակտոր կրաքարե ժայռաբեկորից և իրենից ներկայացնում է ավազների վրա պառկած մարդու գլխով առյուծ՝ սֆինքս: Ճշգրիտ նշել սֆինքսի ստեղծման տարեթիվը անհնար է, բայց ընդունված է համարել, որ նրա դեմքը նմանեցված է Քեֆրեն փարավոնի  դեմքին, որը թագավորել է մ.թ.ա. 2575-2465 թվականներին և հավանաբար այդ ժամանակ էլ քանդակվել է սֆինքսը: Բացի այդ այն գտնվում է վերջինիս բուրգից ոչ հեռու: Արձանի երկարությունը 72 մետր է, բարձրությունը՝ 20 մետր, կզակից մինչև գլխի գագաթը՝ 9 մետր, պոկված քիթը ունեցել է 1.5 մետր լայնություն: Առջևի թաթերի միջև ժամանակին եղել է ոչ մեծ սրբատեղի: Մեծ Սֆինքսի դեմքն ուղղված է դեպի Նեղոսն ու ծագող արևի կողմը: Սֆինքսին կարելի է համարել իր շուրջը թաղված բոլոր փարավոնների հավերժական հանգիստը հսկող պահապան: Հռոմեացի պատմիչ Պլինոս Ավագը Մեծ Սֆինքսին նկարագրել է որպես հրեշի:

Իր գոյության ընթացքում Մեծ Սֆինքսը մինչև ուսերը թաղված է եղել ավազի մեջ: Այն ավազից դուրս բերելու փորձեր արվել են նաև հնագույն ժամանակներում, բայց նրա ողջ կրծքավանդակը ավազից հաջողվել է մաքրել միայն 1917 թվականին, իսկ ամբողջությամբ արձանն հազարամյա ավազից ազատվել է 1925 թվականին: Մեծ Սֆինքսի քթի բացակայությունը կարելի է բացատրել ինչպես քարի բնական քայքայումով (քամու և խոնավության բազմադարյա ազդեցությամբ), այնպես էլ մարդկային գործոնի ազդեցությամբ, բայց ճշգրիտ ասել ինչ-որ բան անհնար է: Գոյություն ունեցող մի լեգենդի համաձայն՝ այն Նապոլեոնն է պոկել: Ճշգրիտ փաստել, թե ինչից է պոկվել Սֆինքսի քիթը անհնար է, բայց կարելի է հաստատ փաստել, որ դա  Նապոլեոնը չի եղել, քանի որ դանիացի ճանապարհորդ Նորդենի կողմից 1737 թվականին նկարված գծանկարում Սֆինքսը արդեն առանց քթի է եղել: Չնայած դրան՝ հիմա էլ եգիպտացի էքսկուրսավարները պատմում են տուրիստներին, որ Սֆինքսի քիթը պոկել է Նապոլեոնը և տեղափոխել Փարիզ և ներկայումս էլ այն պահպանվում է Լուվրի թանգարանում:

Մեկ այլ վարկածով՝ Նապոլեոնի փոխարեն նշվում են անգլիացիները կամ մամլուքները: Ըստ միջնադարի արաբ պատմիչ Ալ-Մաքրիզիի՝ 1378 թվականին սուֆիզմի ֆանատ Մուհամեդ Սաիդ Ալ-Դահը, տեսնելով բերքի առատության հույսով Սֆինքսին բարիքներ բերող ֆելլահներին, լցվել է զայրույթով և պոկել կուռքի քիթը, որի համար ամբոխը նրան հաշվեհարդարի է ենթարկել: Ի դեպ Սֆինքսը ոչ միայն առանց քթի է, այլ նաև առանց դնովի և ծիսակարգային նշանակություն ունեցող մորուքի: Այդ մորուքի որոշ հատվածներ կարելի է տեսնել Անգլիայի և Կահիրեի եգիպտական թանգարաններում: Իսկ, ընդհանուր առմամբ, Սֆինքսը կնոջ գլխով, առյուծի մարմնով ու թաթերով, արծվի թևերով, ցլի պոչով դիցաբականական արարած է։ Ընդ որում աշխարհի տարբեր մասերում կան Սֆինքսի պատկերով արձաններ, սակայն դրանցից ամենահայտնին եգիպտական Մեծ սֆինքսն է:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular