ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որո՞նք են սխտորի ամենաօգտակար ու վնասակար հատկությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սխտորը համարվում է շատ օգտակար մթերք, ուստի մարդիկ այն հաճախ են ներառում իրենց սննդակարգում առողջական ամենատարբեր խնդիրների կանխարգելման և անգամ բուժման համար, սակայն քչերին է հայտնի, որ սխտորն իրականում կարող է և վնասակար լինել, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել՝ համարելով համադարման։

Տեխասի տեխնոլոգիական համալսարանի մասնագետ Քրիստինա Պետերսոնը ներկայացրել է այս մթերքի օգտակար ու վնասակար հատկությունները, որոնք ոչ բոլորին են հայտնի։ Մասնագետի խոսքով՝ պնդումն այն մասին, որ սխտորը կարող է կանխել հիվանդությունների մեծ մասը, կարող է լրջորեն չափազանցված լինել, ուստի այն օգտագործելիս հարկավոր է շատ ուշադիր լինել։

Ուտեստներին յուրահատուկ համ ու բույր հաղորդող այս մթերքն ունի շատ ցածր կալորիականություն, սակայն միևնույն ժամանակ այն պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր, այդ թվում՝ B6 և C վիտամիններ, մանգան և այլն։ Բացի այդ, այն հարուստ է նաև ծծմբային միացություններով, որոնք էլ մթերքին յուրահատուկ կծու համ են հաղորդում։ Այդ տարրերից ամենաուսումնասիրվածն ալիցինն է, որի յուրահատուկ հատկությունների մասին շատերն են լսել։

Նման յուրահատուկ բաղադրության շնորհիվ սխտորն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, որոնք չի կարելի թերագնահատել։ Փորձագետի խոսքով՝ այս մթերքը հակաբորբոքային ազդեցություն է ունենում, ինչպես նաև նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, զարկերակային ճնշումն ու արյան մեջ շաքարի մակարդակը, ուստի կարող է շատ արդյունավետ լինել հիմնական բուժման հետ համադրելու դեպքում։

Միևնույն ժամանակ մասնագետը խորհուրդ չի տալիս ինքնուրույն սխտորի հիման վրա պատրաստված հավելումներ ընդունել։ Նման միջոցները կարելի է ընդունել միայն որոշակի դեպքերում և միայն բժշկի նշանակմամբ, քանի որ հակառակ դեպքում դրանք կարող են վտանգավոր լինել։

Բանն այն է, որ սխտորի հակաքաղցկեղային հատկությունների ուսումնասիրությունը որևէ դրական արդյունք չի տվել։ Միևնույն ժամանակ հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է փոխգործակցության մեջ մտնել որոշակի դեղամիջոցների, այդ թվում նաև արյունը ջրիկացնող միջոցների՝ հակակոագուլյանտների հետ։ Սա է պատճառը, որ հակակոագուլյանտներ ընդունող մարդիկ պետք է խուսափեն սխտորի գործածությունից վիրահատական վիջամտություններից կամ ատամնաբուժական պրոցեդուրաներից առնվազն յոթ օր առաջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular