ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Երևանում. ազատամարտիկի միակ ապրուստի միջոց կրպակը ինչու էր վերածվել մոխրակույտի....ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

 shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 91 շենքի մոտ գտնվող կոշիկի վերանորոգման կրպակում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն հրշեջներին չի հաջողվել մարել կրակը, ինչի պատճառով էլ կրպակն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն պատկանում է ազատամարտիկ Լևոն Սարիբեկյանին, ով կոշիկի վերանորոգմամբ էր զբաղվում և դա նրա միակ ապրուստի միջոցն էր։ Հավաքվածներն ասում էին, որ եթե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը ցանկություն ունենա, կարող է օգնել ազատամարտիկին, որպեսզի կարճ ժամանակում լուծվի նրա կրպակի հարցը և նա շարունակի իր աշխատանքը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ճշտվում է, սակայն կրպակի հետնամասում տեղադրված էր աղբամաններ և չի բացառվում, որ հենց աղբամանում առաջացած կրակը պատճառ է դարձել խոշոր հրդեհի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular