ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձմռանը չհիվանդանալու համար ազատվեք այս սովորություններից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Wnews.am-ը գրում է.

Որպեսզի ձմռանն ունենաք լավ ինքնազգացողություն, բավական է ազատվեք այն սովորություններից, որոնք նպաստում են հարբուխի առաջացմանը։

Wnews.am-ը ներկայացնում է մի քանի սովորություն, որոնցից պետք է ազատվել առողջ մնալու համար.

19325815-1-0-1479801461-1479801491-650-a96abdc7c4-1-1479902650

Տանից դուրս գալուց առաջ մի օգտագործեք քթի համար նախատեսված կաթիլներ. ցրտի ազդեցության տակ ձեր քթի մազանոթները չորանում են։ Եթե «օգնենք» նրանց կաթիլների միջոցով, ապա լորձաթանաթը չի հասցնի ձեզ պաշտպանել միկրորգանիզմներից եւ տաքացնել շնչած օդը։ Ավելի լավ է դուրս գալուց առաջ պարզապես մաքրել քիթը։

19324915-1-0-1479801640-1479801645-650-1247961b6d-1-1479902650

Փողոցում շնչեք ոչ թե բերանով, այլ քթով. Երբ բերանով եք շնչում, օդը չի հասցնում խոնավանալ եւ տաքանալ, ինչից էլ մեծանում է անգինայով հիվանդանալու հավանականությունը։ Որպեսզի խուսափեք դրանից, ավելի լավ է քթով շնչեք։

19324965-1-0-1479801701-1479801705-650-0c14fb9f09-1-1479902650

Ցուրտ եղանակին պետք չէ բերանն ու քիթը փակել, քանի որ կտորից ներթափանցող գոլորշին ցրտին սառույցի է վերածվում, իսկ օդն էլ ավելի սառը դառնում։  Եթե շատ եք ցանկանում փակել դեմքը, ապա գոնե բաց թողեք քիթը։

19325065-1-0-1479801890-1479801905-650-a415a42e2f-1-1479902650

Որպեսզի ոտքերը տաք մնան, պետք չէ նեղ կոշիկ կրել։Ինչպես կիպ հագուստը, այնպես էլ կոշիկը երաշխավորում են արագ սառեցում։ Երբ ավելի ազատ հագուստ եք ընտրում, հագուստի եւ մարմնի միջեւ օդի շերտն ավելի արագ է պահում տաքությունը։

19325115-1-0-1479801951-1479801955-650-3ea6505bfe-1-1479902650

Դուրս գալուց  առաջ շատ տաք թեյ մի խմեք. Տաք թեյը լավացնում է արյան շրջանառությունը եւ բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, սակայն լայնացնում է անոթները։

Եթե շատ եք ցանկանում խմել, ապա լավ կանեք սահմանափակվել ջրով կամ ցանկացած գոլ, բայց ոչ շատ տաք  ըմպելիքով։

19324615-1-0-1479802070-1479802074-650-5a529b2023-1-1479902650

Քաղցած մի մնացեք. Ջերմություն արտադրելու համար օրգանիզմին էներգիա է անհրաժեշտ՝ հակառակ դեպքում արագ կմրսեք։ Երբ քաղցի զգացողություն ունեք, միանգամից մի բան կերեք կամ գոնե թեյ խմեք։19325415-1-0-1479802136-1479802140-650-43f79d4f70-1-1479902650

 

Դուրս գալուց անմիջապես առաջ դեմքին խոնավեցնող քսուկ մի’ քսեք. Դեմքին քսուկ քսելուց հետո առաջիկա  30–40 րոպեներին դրանցում առկա ջուրը գոլորշիանում է, այս պատճառով էլ դա ցրտին բերում է մաշկի սառեցման եւ վնասման։ Ճիշտ կանեք քսուկը քսել դուրս գալուց գոնե  30 րոպե առաջ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular