ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենն ամերիկացիներին հորդորել է չհապաղել կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դիմել է ամերիկացիներին՝ առանց հապաղելու կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կոչով: Պետության ղեկավարի ելույթն ապրիլի 18-ին ցուցադրվել է NBC հեռուստաալիքի հաղորդման ժամանակ, որը նվիրված էր պատվաստմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Բայդենը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են երկրի բոլոր չափահաս բնակիչների համար պատվաստվելու հնարավորություն ապահովել արդեն ապրիլի 19-ից:

«Պատվաստումն անվճար է և հարմար,- հավաստիացրել է նա:- Դա ձեզ թույլ կտա անել հնարավոր առավելագույնը COVID-19-ից, այդ թվում դրա նոր տարբերակներից ձեզ, շրջապատողներին պաշտպանելու համար, օգնելու տնտեսության վերականգնմանը և կյանքի սովորական հուն վերադաձմանը»:

«Շնորհակալություն ձեզ, եթե դուք արդեն լիովին պատվաստված եք, - ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ դիմելով ամերիկացիներին: Եթե դուք միայն պլանավորում ենք պատվաստվել, խնդրում եմ, այդ բուժընթացն անցեք մինչև վերջ»:

«Մենք զգալի առաջընթացի ենք հասել, բայց վիրուսի դեմ պայքարը շարունակվում է, և մենք պետք է պատվաստենք ևս տասնյակ միլիոնավոր ամերիկացիների»,- եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը: ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման դաշնային կենտրոնների տվյալներվ՝ նահանգների բնակչության ավելի քան 39,5 տոկոսը (ավելի քան 131,2 միլիոն մարդ) ստացել է կորոնավիրուսի դեմ պատրաստուկի թեկուզև մեկ դեղաչափ: Մոտավորապես 25,4 տոկոսը (84,2 միլիոն մարդ) լրիվ պատվաստում է անցել: ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 31,6 միլիոն դեպք, մահացել Է 567 210 մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով էլ զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular