ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 նորաձև իր, որոնց պետք է ուշադրություն դարձնել 2017-ին (լուսանկարներ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նրանք, ովքեր մշտապես ձգտում են նորաձև տեսք ունենալ, պետք է սկսեն հարմարեցնել զգեստապահարանը եկող տարվա ոճային թրենդներին: Այս մասին գրում է womoninred.ru կայքը` ներկայացնելով հիմնական նորաձև իրերը, որոնք կարելի է կրել 2017-ին:

1.     Վերարկու` կենդանական նախշերով: Այն կարելի է կրել միագույն կամ բարձր օձիքով սվիտերի, բեժ գույնի տաբատների, նեղ ջինսերի, ոչ բարձրակրունկ երկարաճիտ կոշիկների, կիսաճտկավոր բարձրակրունկ կոշիկների հետ:

 

2.     Գոտի` իրանին: Կարելի է համադրել վանդակավոր շարֆի, վերարկուի հետ կոնտրաստային գույնի թիկնոցի հետ:

3.     Կաշվե կոմբինեզոն: Կարելի է կրել վիլվետից բլուզի, բարձր օձիքով սվիտերի հետ:

4.     Արևային գույներով կերպար: Պետք է ուշադրություն դարձնել դեղին սվիտերների, կիտրոնագույն տաբատների, ոսկեգույն կոշիկների վրա:

5.     Երիզներ: Սա միայն կոշիկների համար չէ: Կարելի է կրել երիզով կիսաշրջազգեստ, զգեստ, գոտի կամ պիջակ:

6.     Ժապավեններ և եզրանախշեր: Կարելի է ընտրել ինքնատիպ եզրանախշերով զգեստներ, կիսաշրջազգեստներ, տաբատներ:


7.     Գրասենյակային դասական ոճ: Կարելի է ընտրել միագույն շրջազգեստներ, մետաքսե վերնազգեստներ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular