ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սովորական Լուսանկար Է, Որով Ցանկացա Կիսվել Ընկերներիս Հետ.Կայա Խորշուդյանն Իր Սկանդալային Լուսանկարի Մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Asekose.am-ը գրում է.

«Իմ ֆեյսբուքյան էջն է, ինչ նկար կցանկանամ կտեղադրեմ, ինչ նկար կցանկանամ կհեռացնեմ»,- Asekose.am-ին ասաց սերիալային դերասանուհի Կայա Խուրշուդյանը՝ անդրադառնալով իր կողմից հրապարակված լուսանկարի շուրջ առաջացած քննադատություններին:

Կայայի խոսքով` դա իր հերթական լուսանկարներից է,որն ինքը ցանկացել է կիսել ընկերների հետ.

 

«Լուսանկարը, որը հրապարակեցի իմ անձնական էջում ընկերներիս համար էր, ինձ համար սովորական, նորմալ լուսանկար է: Սկզբում հրապարակեցի, հետո հասկացա, որ կան մարդիկ, ովքեր իմ էջում որսով են զբաղվում, հետևաբար ջնջեցի: Կոպիտ ասած՝ չէի ցանկանում, որ թեմա դառնար»:

Без названия.jpg

Այն դիտարկմանը, որ Կայան նմանատիպ լուսանկարներ է տեղադրում ,իր մասին հիշեցնելու և անընդհատ հանրության ուշադրության կենտրոնում լինելու համար, դերասանուհին արձագանքեց հետևյալ կերպ.

«Շոու բիզնեսի և հեռուստաընկերության ասպարեզից վաղուց եմ հեռացել և վերադառնալու մտադրություն էլ չունեմ:  Ինձ չի հետաքրքրում հայտնիությունը: Այդ բլոգերներն են, ովքեր իմ շնորհիվ PR են անում»,- Asekose.am-ին ասաց դերասանուհի Կայա Խորշուդյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular