ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանրորդ Գոռ Մինասյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, Լալայանը` բրոնզե

ՍՊՈՐՏ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամԳոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Վարազդատ Լալայանը` բրոնզե:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումպայքարը մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները:

Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 200 կգ, 205 կգ, սակայն չբարձրացրեց 209 կգ: Նա այս ձևումդարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Գոռ Մինասյանն անթերի կատարեց պոկում վարժության բոլոր երեքմոտեցումները` 205 կգ, 211 կգ և 216 կգ: Մինասյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Պոկում վարժությունում աշխարհի նոր ռեկորդ սահմանեց վրացի Լաշա Տալախաձեն` բարձրացնելով 222 կգ:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը գլխավերևում պահեց 240կգ,  248 կգ, բայց չբարձրացրեց  252 կգ: Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտում Մինասյանը գրանցեց 464 կգ արդյունք:Վարազդատ Լալայանը հրեց 240կգ,  երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ գլխավերևում պահել 250կգ: Այս վարժությունում նա կրկին դարձավ բրոնզե մեդալակիր:  Երկամարտում Լալայանը գրանցեց 445 կգ: Եվրոպայի չեմպիոն կրկին դարձավ Վրաստանից Լաշա Տալախաձեն:

Մինչ այս Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգքաշային  կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց  4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նա դարձավ փոքր բրոնզե մեդալ: 89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների:  81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: 96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ բարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չբարձրացրեց 215 կգ: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գրանցեց 372 կգ արդյունք: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն: 109 կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում զրո ստացավ:

Հայաստանի ընտրանին Եվրոպայի այս առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիականխաղերիհամար, մասնակցում էր 14 մարզիկով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular