ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

ՍՊՈՐՏ

Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրվանից հետո Հայաստանի հավաքականի ծանրորդները նվաճել են երկու ոսկե, չորս արծաթե և հինգ բրոնզե մեդալ։

 Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում  երկամարտի 372 կգ արդյունքով հին աշխարհամասի բրոնզե մեդալը տղամարդկանց 96 կգ քաշային կարգում նվաճեց Հակոբ Մկրտչյանը։ Եվս մեկ մեդալ՝ փոքր արծաթե, հայ մարզիկը  նվաճեց հրում վարժությունում։

Հայ ծանրորդներն այնքան էլ հաջող հանդես չեկան պոկում վարժությունում։ Հակոբ Մկրտչյանը իր երեք մոտեցումներից օգտագործեց միայն առաջինը, բարձրացնելով 160 կգ։ Նույնը եղավ նաև Դավիթ Հովհաննիսյանի հետ, միայն այն տարբերությամբ, որ Դավիթի մոտ արդյունավետ էր միայն երկրորդ մոտեցումը, և բարձրացրած քաշն էլ 165 կգ էր։ Պոկում վարժությունում Դավիթը ցույց տվեց հինգերորդ արդյունքը, իսկ Մկրտչյանը յոթերորդն էր։ Եվրոպայի չեմպիոնի կոչումը պոկում վարժությունում նվաճեց Վրաստանը ներկայացնող Անտոն Պլեսնոյը, որը գլխավերևում պահեց 180 կգ կշռող ծանրաձողը։

Հրում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանի մոտ խնդիրներ  առաջացան առաջին իսկ մոտեցման ընթացքում։ Հայ ծանրորդը կամային որակների շնորհիվ փորձեց ամեն դեպքում բարձրացնել նախնական պատվերը՝ 195 կգ։ Բայց ցավոք, Դավիթին չհաջողվեց դա անել ու, ստանալով զրո հրում վարժությունում, ավարտեց իր ելույթները։

Հակոբ Մկրտչյանը հրում վարժությունում ցույց տվեց իր ուժն ու, երկրորդ մոտեցմամբ բարձրացնելով 212 կգ կշռող ծանրաձողը, ապահովեց նախ` արծաթե մեդալը հրում վարժությունում և բացի այդ էլ` երկամարտում հայ ծանրորդը վաստակեց բրոնզե մեծ մեդալը։ Այսպիսով Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրվանից հետո Հայաստանի հավաքականի ծանրորդները նվաճել են երկու ոսկե, չորս արծաթե և հինգ բրոնզե մեդալ։

Վաղը Եվրոպայի առնչությունում պայքարի մեջ են մտնելու կանանց 87 կգ քաշային կարգի մարզուհիները և Տաթև Հակոբյանը, և տղամարդկանց 102կգ քաշային ծանրորդները որտեղ հանդես կգան Արսեն Մարտիրոսյանն ու Սամվել Գասպարյանը։ Վաղը 109 կգ քաշային կարգում մրցահարթակ է դուրս գալու նաև աշխարհի 2019 թվականի չեմպիոն ու ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular