ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք կպատասխանենք ԱՄՆ-ի կողմից ցանկացած անբարյացկամ քայլի»․ Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մուխթար Տլեուբերդիի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը կպատասխանի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Մոսկվային ուղղված անբարյացակամ ցանկացած քայլի, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է ռուս դիվանագետներին երկրից արտաքսելու և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ ի պատասխան ՌԴ-ի կողմից Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին միջամտելուն, որի համար Մոսկվան շարունակաբար մեղադրվում է:

«Մենք կպատասխանենք ցանկացած անբարյացկամ քայլի։ Քանի դեռ հստակ որոշումներ չեմ տեսնել, ոչինչ չի հայտարարվել։ Ես կարդացի զեկույցներն այն մասին, որ վարչակազմը ավարտել է Ռուսաստանի «թշնամական գործողությունների» վերանայումը։ Ինչ-որ կերպ նրանց մոտ դա շատ արագ ստացվեց։ Նրանք մեզ հավանաբար այլ ձևերով են պատժելու», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը հավելել է, որ պետքարտուղարության ներկայացուցիչների հայտարարությունները Մոսկվայի հետ կայուն հարաբերությունների հարցում Վաշինգտոնի շահագրգռվածության մասին համոզիչ չեն և նշել, որ իրենք կսպասեն հստակ գործողությունների։

Լավրովը մատնանշել է նաև Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցային քաղաքականության անօգուտ լինելը և այս մոտեցումն անվանել «փակուղի» և «հիմարություն» և շեշտել, որ այս բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ իրենք պետք է ապավինեն միայն իրենց ուժերին և, որ ԱՄՆ-ն և դրա դաշնակիցները հուսալի գործընկերներ չեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular