ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտարարություն է արել Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր»-ի բեկորների վերաբերյալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դեռևս անհայտ է, թե Շուշիում հայտնաբերված հրթիռների բեկորները ինչ տեսակի «Իսկանդեր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից են արձակվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության օպերատիվ շտաբի պետ Իդրիս Իսմայիլովը, գրում է minval.az կայքը:

Նա նշել է, որ «Իսկանդեր»-ի բեկորները հայտնաբերվել են Շուշի քաղաքի երկու տարածքներում:

«Փորձագետների կողմից տարածքում բեկորների զննման ընթացքում հայտնաբերվել է 9M723 հրթիռը, ինչը «Իսկանդեր»-ի ծածկագրային անվանումն է: Հրթիռի երկարությունը 7 մետր 23 սմ է, տրամագիծը ՝ 920 մմ: Ինչպես գիտեք, այս հրթիռի մի քանի տեսակ կա: Հրթիռների բեկորների վրա չի հայտնաբերվել որևէ գրություն, որը հնարավորություն կտար հստակեցնել մոդելները: Ներկայում հստակեցնում են, թե հրթիռը որ տեսակին է պատկանում»,-ասել է նա:

«Եթե հրթիռների հետ կապված որևէ ծածկագիր կամ արձանագրություն գտնվի, այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի: Այդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչ տեսակի է համազարկային կրակի ռեակտիվ համակարգը: Հրթիռային շարժիչի մասերի որոնումը շարունակվում է: Դրանց հայտնաբերումից հետո պաշտոնապես կապացուցվի, որ Հայաստանը 2 հրթիռ է արձակել»,-ասել է Իսմայիլովը` ավելացնելով, որ հատուկ ռադարների միջոցով հնարավոր է պարզել, թե Հայաստանի որ կետից են հրթիռները արձակվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվում՝ «Ազերլենդշաֆտ» ԲԲԸ-ի տարածքում, Ադրբեջանի Ականազերծման գործողությունների գործակալության (ANAMA) ներկայացուցիչները ցուցադրել են «Իսկանդեր» հրթիռների բեկորները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի պնդման, Հայաստանն Արցախյան պատերազմում օգտագործել է Ադրբեջանի դեմ: 

2020 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի ականազերծման գործակալությունը վնասազերծում է ականներն ու զինամթերքը Շուշիում: «Իսկանդեր» հրթիռների բեկորները հայտնաբերվել են մարտի 15-ին Շուշիում գործակալության կողմից տարածքի ականներից և չպայթած զինամթերքից մաքրելու գործողության ընթացքում:

Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: Այս մասին հայտարարել էր Ականազերծման գործողությունների գործակալությունը:

Այս տարվա մարտի 15-ին քաղաքում տարածքների մաքրման գործողության ընթացքում հայտնաբերվել են երկու պայթած հրթիռի բեկորներ:

«Հրթիռի բեկորների աշխարհագրական կոորդինատները հետևյալն են. 39 ° 45'38.10" N 46 ° 44'33.90 "E և 39 ° 45'27.80" N 46 ° 45'25.80 "E: Գործակալության մասնագետների կողմից հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգման ընթացքում պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին: Նույնիսկ բաց ինտերնետային ռեսուրսներում որոնելիս կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռին», - ասված է հայտարարության մեջ:

Գործակալությունում ընդգծել են, որ այս ամենը հաստատում է, որ Շուշի քաղաքի ուղղությամբ Հայաստանն Ադրբեջանի դեմ օգտագործել է «Իսկանդեր»ներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular