ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյոք սեքսի հաճախականությունն ազդում է հարաբերությունների վրա․ հոգեբաններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սեռական հարաբերությունների ուժեղ հակումը մարդկանց մոտ զարգացել է, քանի որ սեքսը վերարտադրման միջոց է, ասվում է Psychological Science ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Հաշվի առնելով այդ գործոնը, գիտնականները փորձել են պարզել, թե արդյո՞ք հաճախակի սեքսով զբաղվելը դրական է ազդում է հարաբերությունների կամ ամուսնության վրա:

Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ հարաբերությունների բավարարվածության և սեքսի միջև ակնհայտ կապ չկա:

Մասնագետները իրենց ամուսնության որակի մասին հարցում են անցկացրել 216 երիտասարդ զույգերի շրջանում՝ լավ-վատ, հաճելի-տհաճ, բավարար-անբավարար։ Այնուհետև առաջարկել համաձայնվել որոշ պնդումների հետ, օրինակ, մեր ամուսնությունն ամուր է և զույգի հետ վերլուծել բավարարվածության ընդհանուր զգացմունքը:

Այնուհետև մասնակիցները փորձություն են անցել համակարգիչով: Նրանց առաջարկել են կամ դրական կամ բացասական գնահատել էկրանի վրա հայտնվող բառերի երանգները, սակայն մինչ այդ՝ էկրանին կես վայրկյանով հայտնվում էր նրանց զույգի նկարը:

Այս հետազոտության նպատակն էր, ցույց տալ, թե ինչպե՞ս են սիրած մարդու նկարը և բառին տրված գնահատականը կապված իրար հետ: Որքան դանդաղ էր տեղի ունենում բառի երանգի բացասական ընկալումը նկարի հետ շղթայում, այնքան ավելի դրական էր մասնակցի թաքնված վերաբերմունքը զույգի հանդեպ:

Բացի այդ յուրաքանչյուր զույգին խնդրել էին գնահատել սեռական հարաբերություններիի հաճախակիությունը՝ 4 ամսվա համար:

600x580

Վերլուծելով բոլոր տվյալները, հետազոտողներն այդպես էլ չեն կարողացել ուղիղ կապ  գտնել  սեքսի և հարաբերությունների բավարարվածության միջև: Սակայն, երբ գիտնականները հարաբերակցեցին սեքսուալ հարաբերությունների հաճախակիությունը զույգերի ավտոմատ բնազդային ռեակցիենարի հետ միմյանց հանդեպ, պարզվեց, որ որքան հաճախ են զույգերը զբաղվում սեքսով, այդքան ուժեղ է նրանց մոտ իրենց սիրելին ասոցեացվում դրական ցուցիչների հետ:

Հետազոտության հեղինակները նշեն են, որ արդյունքները չեն կարող հստակ որոշել այն մեխանիզմը, որով սեքսը նպաստում է հարաբերությունների բավարարմանը կամ, հակառակը՝ քանդում է դրանք: Ակնհայտ է, որ այն կարող է զարգացնել վստահությունն իրար հանդեպ և դրանք դարձնել ավելի բարի:

Բացի այդ, հոգեբանները պարզել են, որ որոշ խորքային ապրումներ թե դրական, թե բացսական որոշիչ դեր են խաղում մեր՝ իրականությանը տված գնահատականին:

Աղբյուր` LADYNEWS.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular