asekose.am-ը գրում է.
Անցյալ ուրբաթ հայկական էստրադայի ամենավառ երգչուհիներից մեկը՝ ներկայումս ամերիկաբնակ Անի Թովմասյանը՝ Շպռոտը, ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է հանրահայտ «Կտրիճ Դավոն» ազգագրական երգի հիման վրա: Տեսահոլովակում երգչուհին հանդես է եկել իր սովորական ամպլուայի մեջ՝ համարձակ, բաց, սեքսուալ ու «սադրիչ» կերպարով:
Տեսահոլովակի մասին քննադատություններ չհնչեցրին միայն ամենաալարկոտներն ու նրանք, ովքեր դեռ չեն դիտել այն: Եկեք պատկերացնենք՝ ինչպես կարձագանքեին հայ քաղաքական գործիչները, եթե դիտեին Շպռոտի նոր տեսահոլովակը.







