ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ԱՄՆ-ին թույլ չի տա խոսել ուժի դիրքերից. Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրեմլը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մոտ չի ստացվի Ռուսաստանի հետ խոսել ուժի դիրքերից։

«Դա անհնար է։ Հիմա ամերիկացիները մանտրայի պես կրկնում են, թե տեսեք` մենք բոլորի հետ ուժի դիրքերից ենք խոսելու։ Ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Ռուսաստանի ղեկավարությունից որևէ այլ մեկը թույլ չի տա ո՛չ ամերիկացիներին, ո՛չ էլ մեկ ուրիշին (ով էլ լինի) այդպես խոսել մեզ հետ։ Դա բացառված է»,-ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում, մեկնաբանելով Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը։

Միաժամանակ նա նշեց, որ Մոսկվայում կարևոր են համարում ԱՄՆ-ի հետ երկխոսության պահպանումը՝ չնայած տարաձայնություններին։

Պեսկովն օրինակ է բերել Վլադիմիր Պուտինի արձագանքը ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի` վերջերս արած ոչ դիվանագիտական արտահայտություններին։ Մարտի 17-ին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ Պուտինը «պատասխան կտա ընտրություններին միջամտելու համար», ինչպես նաև ՌԴ նախագահին անուղղակիորեն «մարդասպան» էր անվանել։

Պուտինն ի պատասխան նրան առողջություն էր մաղթել և նշել, որ «ուրիշներին գնահատելը նույնն է, ինչ հայելուն նայելը»։ Բացի այդ, Ռուսաստանի նախագահը Բայդենին առաջարկել էր բանավեճը շարունակել ուղիղ եթերում և չհետաձգել խոսակցությունը։ Ամերիկյան կողմից առարկայական պատասխան չի եղել։

«Նրա (Պուտինի,–խմբ․) արձագանքը հանգում է զրուցի նախաձեռնությանը, որն անպատասխան մնաց ամերիկացիների կողմից։ Մեր տեսանկյունից` հիմա ամենակարևորն այն է, որ թույլ չտանք` հարաբերությունները շարունակեն ներքև գլորվել։ Առանց այդ էլ չափազանց շատ վնաս է հասցվել, դրանք պետք է ինչ-որ կերպ վերակենդանացնել։ Ուստի պետք է սկսել խոսել»,-կարծում է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովն ավելացրել է, որ հաշվի առնելով «երկկողմ հարաբերություններում ներկայիս աննախադեպ սրացումը», հետաքրքիր կլիներ հասկանալ, թե ինչի մասին և ինչպես են խոսում նախագահները։

«Բայց չէ՞ որ այստեղ անհնար է որոշում կայացնել երկրորդ կողմի փոխարեն։ Տանգոն երկուսով են պարում»,-եզրափակել է նա։

Ռուս-ամերիկյան հարաբերություններն ավանդաբար լարված բնույթ ունեն։ 2014թ․-ին դրանք վատթարացել էին Ուկրաինայում պետական հեղաշրջման և Ղրիմի վերադարձից հետո։ 2016թ․-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Վաշինգտոնը Մոսկվային մեղադրեց միջամտելու համար։ Ռուսաստանում բազմիցս հերքել են բոլոր մեղադրանքները, բայց ամերիկացիները պարբերաբար պատժամիջոցներ են հայտարարում Ռուսաստանի քաղաքացիների, ընկերությունների և տնտեսության ամբողջ բաժինների դեմ։

Նոր սրացումը սկսվեց ԶԼՄ-ներում Բայդենի հայտարարությունից հետո, Մոսկվան Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովին հետ կանչեց խորհրդակցությունների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular