ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանգիստ եղեք, ամեն բան մեր վերահսկողության տակ է․ ռուսների կոչը՝ հայաստանցիներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արված հայտարարությանը, ըստ որի, Փաշինյանն առաջիկա ապրիլին հրաժարական է տալու եւ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հունիսի 20-ին։ Կրեմլի խոսնակը ասել է, որ այդ հրաժարականը չի առաջացնում անհրաժեշտություն, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը անհապաղ հեռախոսազրույց ունենան։

Բացի այդ, Փաշինյանը դեռ մնալու է որպես ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ ընտրությունները եւ բացի այդ էլ, մի քանի օր առաջ Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց արդեն ունեցել են։ Պեսկովի հայտարարության մեջ տեղ գտած մտքերը բավական հետաքրքիր են ու ինչ որ իմաստով նաեւ՝ ինտրիգային։ Նախ հետաքրքրական էր մի քանի օր առաջ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն ինքնին։ Ընդ որում, ռուսական կողմը շեշտեց, որ այն տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Երկրորդ, ժամանակագրորեն այն համընկավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հայտնի քրեական գործի մասով ՍԴ կայացրած շրջադարձային որոշման հետ նույն օրվա մեջ։ Այսինքն, ստացվեց տպավորություն, որ ՍԴ-ի միաձայն որոշումից հետո (հիշեցնենք, որ խոսքում ենք Փաշինյանի սրտի ՍԴ-ի մասին, որտեղ կան նրա երազանքի կադրերը եւ որոնք միաձայն քվեարկությամբ՝ մասնակցել են Քոչարյանի մեղադրանքի հակասահմանադրական ճանաչմանը) Նիկոլ Փաշինյանը զանգել ու զեկուցել է Պուտինին։

Հետաքրքրական է, որ այդ հեռախոսազրույցի մասին Փաշինյանի աշխատակազմի եւ Կրեմլի տարածած հաղորդագրությունները զարմանալիորեն սինխրոն էին, այն դեպքում, երբ դրանից անմիջապես առաջ տարածվածը դարձավ «բոլոլա» եւ հավելյալ պարզաբանվեց Կրեմլի կողմից։

Այսօր արդեն ֆրանսիական Le Figaro-ն Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներին անդրադարձած հոդվածում տողարանքային մեսիջ է հղում, որ հենց արտահերթ ընտրությունների մասին համաձայնություն եղավ, Քոչարյանի մեղադրանքները հակասահմանադրական ճանաչվեցին։

Այս բոլորը որպես անգլիական «փազըլ» հավաքելով, ստանում ենք մի բավական հետաքրքիր պատկեր, ըստ որի՝ Պեսկովի խոսքերը «նյութականանում են» որպես այսպիսին․ «հանգիստ եղեք, ամեն բան մեր հսկողության տակ է»:

Արամ Սիմոնյան

politik.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular