Մարսի վրա վիթխարի ծով են հայտնաբերել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱմերիկացի և կանադացի երկրաֆիզիկոսները հայտնաբերել են սառած ջրի վիթխարի ծով, որը թաքնված Է Մարսի մակերեւույթի տակ: Հետազոտությունը հրապարակված Է Geophysical Research Letters-ում, ինչի մասին հաղորդել Է NASA-ն։
Ջրասառույցից (50 – 80 տոկոս), ավազից և գազերից բաղկացած շերտը գտնվում Է մակերեւույթի տակ 1 – 10 մետր խորության վրա՝ Ուտոպիա հարթավայրի արևմուտքում՝ մոտավորապես հասարակածից մինչև հյուսիսային բևեռ կես ճանապարհին: Սառած ջրամբարն ունի 80 – 170 մետր հաստություն և 14,3 հազար քառակուսի կիլոմետր ծավալ:
Գիտնականներին սառած ծովը հաջողվել Է հայտնաբերել MRO (Mars Reconnaissance Orbiter) ուղեծրային կայանի SHARAD (Shallow Radar) ռադիոտեղորոշիչի միջոցով:


