Ամերիկուհին լույս աշխարհ է բերել անարյուն աղջկա (լուսանկարներ)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Իրվայն քաղաքում ամերիկուհին լույս աշխարհ է բերել ուրվական-երեխայի: Այսպես են անվանում այն երեխաներին, որոնք ծնվում են գրեթե առանց արյան, ինչի հետևանքով նրանց մաշկը չափազանց անգույն է լինում: Բարեբախտաբար, երեխային հաջողվել է փրկել, հայտնում է ABC-ն:
Մանկաբարձների ու փոքրիկ Հոուփ Խուարեսի ծնողները չեն կարողանում ուշքի գալ. երեխան ծնվել էր միանգամայն սպիտակ:
Բժիշկներն ասում են, որ երեխայի մարմինը գրեթե ամբողջությամբ արնաքամ է եղել ծնվելուց մի քանի ժամ առաջ:

