ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենաարդյունավետ միջոցը մազաթափության դեմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շատ մարդիկ մազերը խնամելիս նախընտրությունը տալիս են սեփական ձեռքերով պատրաստած բաղադրատոմսերին: Այսպիսի միջոցները, մազաթափության խնդիրը լուծելուց բացի,սնուցում են մազերը օգտակար նյութերով՝ նրանց տալով փայլ և փափկություն:

Այսօր ձեզ եմ առաջարկում մազաթափության դեմ ամենաարդյունավետ միջոցներից մեկը.

Մեկ ճաշի գդալ մեղրի վրա լցրեք մեկ ճաշի գդալ կոնյակ: Լավ խառնեք և թողեք այդպես երկու ժամ: Ստացված զանգվածին ավելացրեք երկու՝ թույլ հարած ձվի դեղնուց: Խառնեք՝ շարունակելով թեթեվակի հարել: Քսուքը քսեք գլխի մաշկին: Եթե ձեր մազերը չոր են, աշխատեք, որ քսուքը չտարածվի մազերի ողջ երկայնքով՝ ալկոհոլային դիմակները լրացուցիչ չորացնում են մազերը: Պահեք դիմակը քսան րոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով: Քսուքը պետք է կիրառել շաբաթական մեկ անգամ: Տևողությունը՝ ելնելով արդյունքից: Սովորաբար 4­5 պրոցեդուրան բավական է: Արդյունքը. Մազարմատներն ամրանում են: Այս միջոցը խթանում է մազերի աճը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular