ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ինտերնետի 80%-ի մատակարար ընկերության սեփականատերը Ալիևների հետ սերտ կապեր ունեցող օլիգարխ է Ադրբեջանում. պետք չէ բացառել, որ ընկերությունը ՀՀ-ում կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով. Դավթյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական ընկերության կողմից Հայաստանի արտաքին ինտերնետ-կապուղու մոտ 80 տոկոսի մատակարար Caucasus Online-ի բաժնետոմսերի ձեռքբերումն առաջին հայացքից որևէ ռիսկ չի պարունակում մեր համար, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը հերթական լծակն է ստանում Հայաստանի ռազմավարական՝ հաղորդակցային ոլորտում որոշակի դերակատարում ստանձնելու տեսանկյունից: Բնականաբար, խոսքն այն մասին չէ, որ ինչ-որ մի պահի ադրբեջանական ընկերությունը կարող է պարալիզացնել Հայաստանի ինտերնետ-կապուղին: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական գիտությունների դոկտոր, «Մեկ Հայաստան»  կուսակցության հիմնադիր-անդամ Վահե Դավթյանը՝ խոսելով ադրբեջանցի գործարարի Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը գնելու ռիսկերի մասին:

«Պարզ է, որ այստեղ գործելու է առավելապես բիզնես-տրամաբանությունը, որի շրջանակներում ադրբեջանական «Նեկսոլ Հոլդինգը» կխուսափի տասնյակ միլիոնավոր դոլարի եկամուտից, որը ձևավորվելու է հայկական ուղղությամբ: Խնդիրը պետք է դիտարկել ավելի խորքային մակարդակում: Մասնավորապես՝ անհրաժեշտ է գնահատել «Նեկսոլ Հոլդինգը»-ում ադրբեջանական քաղաքական էսթաբլիշմենտի ազդեցության մակարդակը: Իսկ այն հսկայական է: Ընկերության սեփականատեր Նասիբ Հասանովը Ադրբեջանի առանցքային օլիգարխներից է, ով հայտնի է Ալիևի ընտանիքի հետ իր սերտ կապերով: Հետևաբար, պետք չէ բացառել, որ անհրաժեշտության դեպքում ընկերությունը կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով»,-ասաց Դավթյանը:

Դավթյանի խոսքով՝ եթե  խոսքը գնա օգտագործման կոնկրետ ձևաչափերի մասին, ապա պետք է նշել, որ  օրինակ` մալուխը տնօրինող ընկերությունը կարող է վերահսկել դրանով իրականացվող տեղեկատվական հաղորդակցությունը՝ մատակարարելով Բաքվի համար անհրաժեշտ տվյալներ: Ըստ նրա՝ սա արդեն ազգային անվտանգության տիրույթում գտնվող խնդիր է:

«Եթե Հայաստանում առկա լիներ ազգային շահը հետապնդող իշխանություն, ապա ես կոչ կանեի րոպե առաջ այս հարցը բերել մեր անվտանգային օրակարգ: Խոշոր հաշվով` տեղի ունեցած գործարքը կարելի է գնահատել որպես հայկական դիվանագիտության հերթական տապալում՝ պայմանավորված անվտանգային ու բիզնես լոբբինգի ի սպառ բացակայությամբ, սեփական սուբյեկտայնության նպատակային ոտնահարմամբ ու իրենց իշխանություն համարող խմբակի ապազգային կեցվածքով»,-շեշտեց նա:

Փորձագետը նշեց նաև, որ այդ ինտերնետ-կապուղին անցնում է Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքներով՝ ընդամենը 1 մետր խորության վրա, հետևաբար, կարելի է եզրակացնել, որ առավել քան հեշտ է փոս փորել ու մոտենալ այդ մալուխին՝ ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն:

«Սակայն խոշոր հաշվով դա անցանկալի սցենար է ադրբեջանական ընկերության համար, որի հետ Վրաստանի կառավարության հարաբերություններն առանց այդ էլ լարված են. ընկերությունը խախտել է վրացական օրենսդրությունը, ինչի արդյունքում գործարքը դեռևս չի հաստատվել Վրաստանի կապի ազգային հանձնաժողովի հետ: Հետևաբար, ինտերնետ-կապուղու տնօրինումը շատ ավելի մեծ հնարավորթյուններ է ստեղծում ադրբեջանական ընկերության ու, ի վորջո, Բաքվի համար»,-ամփոփեց Դավթյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular