ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր ենթակառուցվածքներից կարևորագույն մի հատված ընկնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ․ Սամվել Մարտիրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցիների ձեռքում հայտնվում է լծակ, որը կարող է խափանումներ առաջացնել, թիրախային կիբերհարձակումներ կազմակերպել, մեծ քանակի տվյալ ստանալ Հայաստանի վերաբերյալ։ Այս մասին՝ մարտի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով տարածաշրջանի մեծ մասին ինտերնետ կապով ապահովող Caucasus Online LLC ընկերության գնմանը ադրբեջանական Nexol Holding ընկերության կողմից։

«Կանգնում ենք վտանգի առջև, որովհետև մեր կրիտիկական ենթակառուցվածքներից կարևորագույններից մեկի մի հատված ընկնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Դա մեր ամբողջ կապ չէ, բայց զգալի հատվածն է։ Մի բան է, եթե դու կարողանում ես ներթափանցել՝ օգտվելով ինչ-որ շրջանցող միջոցներից, մեկ այլ բան է, երբ հենց քո միջով է անցնում․ գործիքները տարբեր են»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Սամվելի Մարտիրոսյանի կարծիքով՝ թեպետ ադրբեջանական ընկերությունը նախկինում ուներ 49 %, ինչը նույնպես քիչ չէ, սակայն այդ դեպքում վրացական կողմն ուներ վերահսկողություն։

«Եթե լրտեսական սարքավորումներ տեղադրես, դա նաև Վրաստանի հետ կապ ունի։ Ոչ միայն մեզ վրա է ազդում, այլ նաև Վրաստանի։ Փաստացի, վրացական զսպող հատվածը չկա»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ կատարված գործարքը վրացիների համար էլ վատ․ «Նախորդ վաճառքին էլ էին փորձում դեմ կանգնել, բայց, միևնույնն է, ադրբեջանցիները գործը մինչև վերջ հասցրին։ Հիմա էլ նույն վիճակն է՝ վրացիները դեմ են, բայց գործարքը գնում է»։

Հնարավոր լուծում, Սամվել Մարտիրոսյանի խոսքով, կարող է լինել այդ ընկերության մալուխների շրջանցումը։

«Իհարկե, դա մեծ գումարների և միջոցների հետ է կապված, բայց ադրբեջանական ընկերությանը վստահելն էլ լավագույն տարբերակը չէ»,- ավելացրեց Սամվել Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, Caucasus Online LLC ընկերություն մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերությանը: Գործարքի արդյունքում ընկերության 100% սեփականատեր է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը: Սակայն Վրաստանի Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը Նասիբ Հասանովին մեղադրել է անօրինական գործողությունների մեջ եւ մերժել պայմանագրերի կնքումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular