ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. ՀՀ-ն դեռ չի մեկնաբանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերությանը, ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը: Այս մասին Tert.am-ը տեղեկացել էր businessformula.ge կայքից:

Caucasus Online ընկերությունը ապահովում է տարածաշրջանի ինտերնետի մինչև 80%-ը:

Վրաստանի կոմունիկացիաների հանձնաժողովից Tert.am-ը տեղեկանում է, որ գործարքը կայացած չեն համարում՝ նշելով, որ այն իրականացվել է միջազգային ու ներպետական մի շարք ակտերի խախտմամբ։  «Նասիբ Հասանովը գնել է « Caucasus Online » ընկերության մնացած 51% -ը` խախտելով մի քանի դատական գործընթացներ և այսօր 100% անօրինական սեփականատեր է»,- հայտնում են Վրաստանի կոմունիկացիաների հանձնաժողովից:

Ընկերության արժեթղթերի 49%-ը ադրբեջանական ընկերությանն էր անցել դեռևս 2019 թվականին: Այդ գործարքը նույնպես համաձայնեցված չի եղել Վրաստանի կոմունիկացիների հանձնաժողովի հետ, ինչի պատճառով Հանձնաժողովը մի  քանի անգամ ընկերությանը խնդրել է վերադարձնել արժեթղթերը նախնական վիճակի: Սակայն, փոխարենը արժեթղթերի 51%-ն էլ է վաճառվել ադրբեջանցուն:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա դեռ ՀՀ-ում պաշտոնական արձագանք չկա, որ ընկերությունը տնօրինում է ադրբեջանցի գործարարը, ինչ ռիսկեր կան և ինչպես են դրանք կարգավորվելու:

Tert.am-ը Caucasus Online ընկերությունից պարզեց, որ 2010 թվականին վրացական ընկերությունը հնարավորություն է ստացել մուտք գործել ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջան՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Իրան և Իրաք:

Caucasus Online  ընկերությունը մի քանի տարվա ընթացքում  կարողացել է առաջատար դիրքեր հաստատել տարածաշրջանում և ձեռք բերել մեծածախ ինտերնետային շուկայի զգալի մասը: Ընկերությունից Tert.am-ը տեղեկացավ, որ այն Վրաստանի ինտերնետի 65%-ի, Հայաստան մատակարարվող ինտերնետի 85%-ի, Ադրբեջանի ինտերնետի 50%-ի մատակարարն է:

Caucasus Online-ին է պատկանում «Վրաստանի երկաթուղային հեռահաղորդակցության» (GRT) 100%, որն ապահովում է լիարժեք մուտք դեպի «Caucasus Online GRT» ենթակառուցվածք, որը բաղկացած է 600 կմ օպտիկամանրաթելային մալուխից և սարքավորումները կապող մագիստրալից, որոնք էլ միացված են Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի գործընկեր ցանցերին, ինչպես նաև Փոթի (Վրաստան)-Վառնա (Բուլղարիա) ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխին:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular