ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստավրոպոլյան գործարարները քննարկել են Հայաստանի շուկա մտնելու հնարավորությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
vechorka.ru-ն գրում է, որ Հայաստանում Ռուսաստանի առևտրային առաքելությունը Ստավրոպոլի երկրամասի բիզնեսի ներկայացուցիչների համար անց է կացրել «Ժամ առևտրի ներկայացուցչի հետ» տեսաժողովային հանդիպումը: Միջոցառումները կազմակերպել է տնտեսական զարգացման տարածաշրջանային նախարարությունը: Կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի ներկա վիճակը: Հայաստանում Ռուսաստանի առևտրի ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն զեկուցել է վերջին տարիներին Ստավրոպոլի երկրամասի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության բարձր մակարդակի մասին: Բացի այդ, նա խոսել է երկկողմ առևտրի առկա նոմենկլատուրայի, ինչպես նաև Ստավրոպոլի արտադրանքը Հայաստան արտահանելու խոստումնալից հնարավորությունների մասին:
 
«Առևտրի ներկայացուցչության հիմնական առաքելությունն է ընդլայնել և ամրապնդել ռուսական բիզնեսի դիրքերը հայկական շուկայում, նպաստել ռուսական ապրանքների մուտքին հանրապետության շուկա, աջակցել արտաքին տնտեսական նախագծերի իրականացմանը», - նշել է Աննա Դոնչենկոն:
 
Ստավրոպոլի երկրամասի տնտեսական զարգացման փոխնախարար Սյուզաննա Դամիրը նշել է, որ Հայաստանը իրենց տարածաշրջանի հին տնտեսական գործընկերն է: 2020 թվականին տարածաշրջանը հանրապետություն է արտահանել 39,8 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ: Հատկանշական է, որ համաճարակը դրական ճշգրտումներ է մտցրել արտաքին տնտեսական գործունեության մեջ. արտահանումը 2020 թվականին աճել է 12 տոկոսով:
 
Ստավրոպոլի գործարարները հանդես են եկել իրենց արտադրանքների շնորհանդեսներով: Միջոցառմանը ներկա են եղել ավելի քան 30 ընկերություններ, որոնք ներկայացնում են տարբեր ճյուղեր` ագրոարդյունաբերական համալիրից և վերամշակող արդյունաբերությունից սկսած մինչև սարքավորումներ արտադրողներ և քիմիական արդյունաբերություն: Հատուկ ուշադրություն է դարձվել Ստավրոպոլի երկրամասի այցեքարտին՝ հանքային ջրին:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular