ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հրթիռներով են կրակել ՍՈւ-երը վարժանքի ժամանակ. մեկնաբանել է ԱԽ քարտուղարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց ՍՈւ- 30 ինքնաթիռների հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արած հայտարարությունը:

«Երբ ՍՈւ-երը գնվել են, դրանց զինամթերքի ու մնացած կարողությունների ձեռքբերումը դիտարկվել է որպես ավելի երկարաժամկետ գործընթաց: Ըստ պլանավորման, դա ավելի երկարաժամկետ էր, քան պատերազմը սկսվեց»,- ասաց Գրիգորյանը:

Նա նաև հաստատեց Փաշինյանի այն հայտարարությունը, որ վարժական թռիչքի ժամանակ Սու-երը հրթիռներ են արձակել: Դրանք, ԱԽ քարտուղարի պարզաբանմամբ, եղել են ավելի ցածր կարողություններով հրթիռներ:

«Խնդիր էր դրված, որ լավագույնը ունենանք, որն ամենամեծ ազդեցությունը կարող է ունենալ: Այն, ինչ մենք ունեցել ենք մինչ այդ, դրանք որոշակի սահմանափակումներ են ունեցել»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ ՍՈւ-30-ների մասին իր նախկին հայտարարություններն իրար չեն հակասում, և որ վարժական թռիչքի ժամանակ ինքնաթիռներից հրթիռներ արձակվել են, բայց դրանք եղել են ՀՀ բանակի նախկինում ունեցած սպառազինությունների հաշվեկշռում:

Մարտի 20-ին Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այո՛, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչու չուներ կործանիչ ավիացիա»:

Իսկ 2020թ. հուլիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր. «Մեր Սու-30ՍՄ-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել` փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանից ձեռք բերված Սու-30ՍՄ կործանիչները առանց զինամթերքի են եղել, քանի որ Ռուսաստանը 130 կմ հեռահարությամբ «օդ-օդ» հրթիռներ չի վաճառում այլ երկրի, ինչի պատճառով էլ մեր ՍՈւ–երը չեն օգտագործվել պատերազմի ժամանակ: Հայաստանի իշխանություններն այդ հայտարարությունը չէին հաստատել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular