ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ ՍՊԸ-ն հերքում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ02.03.2021թ. ժամը 9:11-ին մեր տեղեկատվական ռեսուրսում (կայքում) հրապարակվել է Գարիկ Վարդանյանի հեղինակած «Ինչո՞ւ չի մատակարարվել 1 մլրդ 200 մլն դրամի զենքը հոդվածը: Նշված հրապարակման մեջ հիշատակվում է «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՊՆ զինամթերքի մատակարարման գործարքների մասին: Հրապարակված հոդվածի փաստի առթիվ ՀՀ ԶՔԳՎ ՀԿԳ քնչական կոմիտեում ստուգում է իրականացվել, որի արդյունքում պարզվել է հետևյալը. «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին:
ՀՀ կառավարության որոշմամբ` 2017 թվականին «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ ՍՊԸ-ին տրվել է զենք արտադրելու լիցենզիա: ՀՀ կառավարության 127-Ա որոշմամբ առ 21.02.2019թ. «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ ՍՊԸ-ն մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր, հումք և նյութ ներմուծելու համար։ «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ ՍՊԸ-ն արդեն ներմուծել է զենքի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը: Ընկերությունը ՀՀ ՊՆ-ի հետ հոդվածում նշված գումարի չափով պայմանագիր չունի: Այսպիսով, «Ինչո՞ւ չի մատակարարվել 1 մլրդ 200 մլն դրամի զենքը>> հոդվածում շարադրված փաստերը «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ>> ՍՊԸ-ն հերքում է: