ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ կալանավորներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարություն-կոչն` Ադրբեջանին.

«Մեզ լրջորեն անհանգստացնում են Ադրբեջանի կողմից հայ գերիների հանդեպ խոշտանգումների դեպքերը, որոնք փաստված են, մասնավորապես, Human Rights Watch-ի զեկույցի մեջ: Մենք հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին հետաքննել բոլոր նման մեղադրանքները և մեղավորներին ենթարկել պատասխանատվության:

Միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգումը և խոշտանգումների և այլ նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքի արգելքը պետք է երաշխավորվի: Մենք միաժամանակ դատապարտում ենք այն փաստը, որ Ադրբեջանի կառավարությունը ձախողել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցների կիրառումը, որը պահանջում էր Ադրբեջանից տրամադրել տեղեկություն
կալանավորվածների պահման պայմանների, առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև նրանց վերադարձի միջոցների վերաբերյալ:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին առանց հապաղելու ազատ արձակել մնացած բոլոր հայ կալանավորներին` համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի դրույթների»։

Հղումը` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular