ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրիկի նամակը երեխայի խորթ մորը հուզել է ամբողջ Համացանցը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ընտանեկան կյանքում տարբեր եւ առաջին հայացքից անելանելի իրավիճակներ միշտ կարող են լինել։ Իսկ երբ խոսքը ամուսնալուծված զույգերի մասին է, ամեն ինչ ավելի բարդ է ու խճճված։

Բայց Վիրջինիայից Օդրի Նիկոլի պարագայում ամեն ինչ շատ խաղաղ է։ Նա ոչ միայն չի ատում իր նախկին ամուսնու նոր ընկերուհուն, այլեւ հուզիչ նամակ է գրել նրան Facebook-ում եւ շնորհակալություն հայտնել դստերը՝ Ռալիին, լավ վերաբերելու համար։ Նրա հուզիչ նամակը տարածվել է ամբողջ համացանցում։

Ռալին՝ խորթ մայրիկի հետ

«Նա իմ դստեր հոր ընկերուհին է։ Քաղցրանուշ մի էակ։ Ես շատ շնորհակալ եմ նրան, քանի որ երբ դուստրս գնում է հոր մոտ, նա սեփական երեխայի նման հոգ է տանում դստերս մասին, նվերներ գնում։ Հեշտ չէ մայր լինել մի երեխայի, որը քոնը չէ։ Ես երբեք չեմ փորձի այնպես անել, որ նա ավելորդ զգա իրեն։ Ես շատ շնորհակալ եմ այս աղջկան։ Կանայք, մեծացեք ու կենտրոնացեք լավ մայր լինելու վրա։ Ավելի շատ սիրեք, քան ատեք»,- գրել է Օդրիին, որի հետ համակարծիք են եղել հարյուրավոր օգտատերեր։

 

Աղբյուրը՝ Daily Mail

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular