ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 19

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ, թեթև ու արդյունավետ օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից: Շատ Խոյեր կսովորեն այն, ինչ կարող է պետք գալ, անմիջապես կմտապահեն պիտանի տեղեկատվությունը: Շրջապատողները հաճույքով կկիսվեն իրենց փորձով, դուք կլսեք լավ խորհուրդները:

Հավանական են դրամական մուտքեր կամ առաջարկներ, որոնք շուտափույթ եկամուտ կխոստանան: Ֆինանսների հետ կապված ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, վեճերն ու տարաձայնությունները քիչ հավանական են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի, արդյունավետ օր է, որը նպատակներին հասնելու հնարավորություն կտա: Դուք էներգիայով լի կլինեք, հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե գործեր սովորականից շատ լինեն: Ինտուիցիան անխալ կհուշի, թե երբ արժե նախաձեռնություն ցուցաբերել, իսկ երբ է պետք մնալ ստվերում:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Դուք կտեսնեք այն մարդկանց, որոնց հասցրել եք կարոտել: Հնարավորություն կունենաք քննարկել կարևոր հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնք նախկինում բազում տարաձայնությունների պատճառ են դաձել: Դուք լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք ռիսկի չդիմել, եթե դրանից հնարավոր է խուսափել: Զգուշությունը, լավ մտածված գործողությունները հնարավորություն կտան հասնել վաղուց դրված նպատակներին: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Հնարավորություն կունենաք նշանակալի առաջընթացի հասնել մի գործում, որին մեծ ուժեր եք նվիրել:

Որոշ Երկվորյակներ հնարավորություն կունենան ուղղել հին սխալները, գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից: Հավանական են անսպասելի առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք և չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, բայց կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը: Օրը սկսեք կարևոր գործերից: Առավոտը խոստումնալից և հաջող կլինի, ցավալի կլինի այն դատարկ բաների վրա վատնելը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի ընտանիքում տեղի ունեցող հաճելի իրադարձություններով ու լավ նորություններով: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց կարոտել եք:

Հնարավոր են չծրագրված ծախսեր: Խոսքը աննշան գումարի մասին կլինի, բայց դուք, միևնույն է, կվշտանաք: Բարեբախտաբար, շուտով ձեզ նոր աղբյուրներից դրամական մուտքեր են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք հաճախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում և դրանից հաճույք կստանաք: Շրջապատողները կլսեն ձեր կարծիքը, հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով ու հաճույքով կհետևեն դրանց: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մասնակցել նոր ու հետաքրքիր նախագծին: Կիրառում կգտնվի ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում քչերը գիտեին:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ժամադրությունների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Արագ կընկերանաք մի մարդու հետ, որը ձեր համակրանքն է առաջացրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Սովորեք: Սա հարմար օր է տեղեկատվություն հավաքելու, փաստերը համադրելու ու վերլուծելու, եզրակացություններ անելու համար: Դուք ուշադիր կլինեք և ոչինչ աչքաթող չեք անի, այդ իսկ պատճառով սխալներ էլ չեք անի, հրաշալի արդյունքների կհասնեք: Շատ Կույսերի կօգնի ուժերը ճիշտ գնահատելու կարողությունը: Դրա շնորհիվ նրանք կխուսափեն անհարմար վիճակներից:

Հնարավոր են չծրագրված ուղևորություններ: Հաճախ դուք ճամփա կընկնեք հին ծանոթների և այն մարդկանց հետ, որոնք շատ լավ ճանապարհի ընկեր կլինեն ձեզ համար: Տանից հեռու կարող եք շահավետ գործարքներ կնքել կամ պիտանի տեղեկատվություն ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը բավական հանգիստ կանցնի: Այն հարմար է հին գործերն ավարտելու, ինչպես նաև համոզվելու համար, որ ամեն ինչ ինչպես հարկն է, արվել է: Դուք ուշադիր կլինեք, այնպես որ՝ նույնիսկ ամենափոքրիկ թերացումները կնկատեք: Կհաջողվի լուծել բոլոր սխալները, նախքան դրանց՝ լուրջ խնդիրների հանգեցնելը:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ և ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հրաշալի ժամանակ է սիրային ժամադրությունների համար, որոնք դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգստություն պահպանեք: Մտածված գործողությունները հնարավորություն կտան շատ ու շատ գործերում հրաշալի արդյունքների հասնել, նույնիսկ նրանցում, որոնցից նախկինում գլուխ հանել չէր ստացվում: Դուք միշտ հեշտությամբ ընդհանուր լեզու չեք գտնի շրջապատողների հետ, բայց կաշխատեք հարթել սուր անկյունները, ոչ ոքի չվիրավորել, հնարավորինս աջակցել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Երեկոն հրաշալի ժամանակ է ակտիվ հանգստի համար: Կուրախացնեն ուղևորություններն ու ոչ մեծ զբոսանքները, կոգեշնչի պայմանների փոփոխությունը: Օգտակար կլինի հին ծանոթների հետ շփվելը. ամենայն հավանականությամբ դուք հետաքրքիր բաներ կիմանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արդյունավետ օր է: Դուք արագ գլուխ կհանեք ամենատարբեր ու բարդ հարցերից: Շատ Աղեղնավորների պետք կգա կենսափորձը, որի շնորհիվ նրանք արագ կգտնեն նպատակին տանող ճանապարհը: Կօգնեն հին ծանոթները, փորձված համախոհները: Հենց նրանց էլ արժե դիմել, եթե նոր գաղափարների իրագործման հարցում օգնության կարիք լինի:

Չեն բացառվում դրամական մուտքերը: Հնարավոր են նաև առաջարկներ, որոնք եկամուտների արագ ու նշանակալի աճ կխոստանան: Այստեղ ուշադիր է պետք լինել. համաձայնություն տալուց առաջ մանրամասն ուսումնասիրեք բոլոր պայմանները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն այնքան բարդ չէ, որքան կարող է սկզբում թվալ: Իսկապես, առավոտյան շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, հաճախ ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները կամ հետաձգել սեփական գործերը ուրիշներին օգնելու համար: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կզգաք, որ շատ բան հեշտությամբ է տրվում, և ավելի ու ավելի կարևոր գործեր կստանձնեք: Դրանցից յուրաքանչյուրում կարող եք հաջողության հասնել:

Երեկոն առատաձեռն կլինի հետաքրքիր առաջարկների և նոր հնարավորությունների մասով: Խուճապի մի մատնվեք, վճռական գործեք և նախաձեռնող եղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է: Այն հատկապես լավն է օգնականներ ու համախոհներ փնտրելու համար: Դուք շրջապատողներին հեշտությամբ կհետաքրքրեք ձեր գործերով ու կստանաք նրանց աջակցությունը: Չի բացառվում՝ ձեր կողմն անցնեն շատ ազդեցիկ մարդիկ: Հնարավոր է գործնական հարաբերությունների սկիզբ, որոնք ձեր առաջ նոր հեռանկարներ կբացեն:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսնակյունից: Սակայն այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կվճռեք նախաձեռնող լինել: Հարմար օր է զգացմունքների մասին խոստովանելու, վաղուց ձեզ դուր եկող մարդուն ընդառաջ քայլ անելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ավելի լավ է գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Նրա առաջին կեսը բարենպաստ է ու հնարավորություն կտա գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չէր ստացվում: Կարևոր կլինի, որ նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի, ինչի շնորհիվ էլ իդեալական արդյունքների կհասնեք: Շատ Ձկներ արագ կսովորեն այն, ինչը շուտով նրանց պետք կգա: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք շատ հարցերում կօգնեն:

Օրվա երկրորդ կեսը ավելի մեծ զգուշություն կպահանջի, հատկապես՝ գործնական շփումներում: Ցանկալի չէ կիսվել գաղտնիքներով, ուրիշների գործերը քննարկել էլ չարժե:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular