ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինական հինգ ընկերություն ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող է ճանաչվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հաղորդակցման դաշնային հանձնաժողովն (FCC) ուրբաթ հինգ չինական ընկերություն որպես ազգային անվտանգության համար սպառնալիքներ ներկայացնող է ճանաչել 2019-ի օրենքի համաձայն, որն ուղղված է ամերիկյան հաղորդակցական ցանցերի պաշտպանությանը, հաղորդում է Reuters-ը:

Հանձնաժողովը հայտարարել է, որ նշված ընկերությունների թվում են Huawei Technologies-ը, ZTE-ն, Hytera Communications Corp-ը, Hangzhou Hikvision Digital Technology-ն եւ Zhejiang Dahua Technology-ն:

2019 թվականի օրենքը FCC-ից պահանջում է որոշել հեռահաղորդակցական սարքավորումներ եւ ծառայություններ արտադրող ընկերություններին, «որոնք անընդունելի վտանգ ներկայացնող են ճանաչվել ԱՄՆ ազգային անվտանգության համար»:

Հայտարարության մեջ Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ջեսիկա Ռոզենվորթլը նշում է. «Այս ցուցակը բովանդակալից ուղեցույց է, որը կապահովի, որպեսզի երկրի ողջ տարածքում նոր սերնդի ցանցեր կառուցելիս  անցյալի սխալները չկրկնվեն կամ չօգտագործվեն սարքավորումներ կամ ծառայություններ, որոնք սպառնալիք կներկայացնեն Միացյալ Նահանգների ազգային անվտանգության կամ ամերիկացիների անվտանգության եւ պաշտպանվածության համար»:

2019-ի օրենքում օգտագործվել են Պաշտպանական թույլտվության օրինագծի չափանիշները, որոնք ավելի վաղ որոշել էին հինգ չինական ընկերությունները: 2020-ի օգոստոսին ԱՄՆ կառավարությունը կանոններ թողարկեց, որոնք հաստատություններին արգելում են ապրանք կամ ծառայություն գնել չինական հինգ ընկերություններից որեւէ մեկից: 2019-ին ԱՄՆ-ն իր տնտեսական սեւ ցուցակում ավելացրեց Huawei, Hikvision եւ այլ ընկերություններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular