Կտավներ, որոնք լուսանկարներից չեն տարբերվում (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1960-70-ականներին գերիրատեսական կտավների ժողովրդականությունը հասել է իր գագաթնակետին` ծնունդ տալով լուսանկարչական ռեալիզմին և հիպերռեալիզմին:
Այս ժանրերը մինչ օրս տարածված են արվեստում, և որոշ նկարիչներ այնքան են վարպետացել իրենց բնագավառում, որ երբեմն դժվար է լինում նրանց ստեղծած կտավները տարբերել լուսանկարներից:
Boredpanda.com-ը գրում է, որ հաճախ իրար հետ շփոթվող ֆոտոռեալիզմն ու հիպերռեալիզմը որոշակի տարբերություններ ունեն. ֆոտոռեալիստները նպատակ ունեն վերարտադրել պատկերը` իրենց հեռու պահելով աշխատանքի մեջ հույզեր ներդնելուց, մինչդեռ հիպերռեալիստները փորձում են պատմություն և զգացմունքներ ավելացնել իրենց աշխատանքի արդյունքին:
Նշվում է, որ հիպերռեալիզմի ուղղությունը սկիզբ է առնում ֆրանսիացի փիլիսոփա և սոցիոլոգ Ժան Բոդրիյարի փիլիսոփայության մեջ. «մի բանի սիմուլյացիա, ինչը երբեք գոյություն չի ունեցել»:














