Тime ամսագիրը հրապարակել է բոլոր ժամանակների 100 ամենաազդեցիկ լուսանկարները (ֆոտոշարք)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱմերիկյան Time ամսագիրը կազմել է մարդկության պատմության ընթացքում արված 100 ամենաազդեցիկ լուսանկարների ցանկը:
Հայտնի է, որ բազմապիսի լուսանկարների շարքում կողմնորոշվելու ու ճիշտ ընտրություն անելու համար ամսագրի մասնագետները դիմել են պատմաբաններին ու ֆոտոխմբագիրներին՝ նրանց կարծիքը լսելու համար:
Նշվում է, որ ցանկում ներառված լուսանկարներից ամենահինն արվել է 1826թ.՝ Ժոզեֆ Նյեփսի կողմից: Մինչդեռ վերջինը՝ 2015թ.: Դրանում պատկերված է գաղթի ժամանակ խեղդված սիրիացի փոքրիկ տղան՝ Այլան Քուրդին:
Հետաքրքրական է, որ ամենաազդեցիկ լուսանկարների շարքում ներառվել է նաև հայազգի հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի աշխատանքներից մեկը, որում պատկերված է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք բոլոր ժամանակների 100 ամենաազդեցիկ լուսանկարների շարքում տեղ գտած մի քանի կադր.
Երկիրը՝ Լուսնից, լուսանկարիչ՝ Ուիլյամ Անդերս, 1968թ.

Չե Գևարա, լուսանկարիչ՝ Ալբերտո Կորդա, 1960թ.

Մուհամեդ Ալին ընդդեմ Սոնի Լիսթոնի, լուսանկարիչ՝ Նիլ Լեյֆեր, 1965թ.

Տիեզերքի ամենաառաջին պարզ լուսանկարներից մեկը, ՆԱՍԱ, 1995թ.

Համբույր, լուսանկարիչ՝ Ալֆրեդ Էյզենշտադտ, 1945թ.

Փախստական կինը՝ երեխաների հետ, լուսանկարիչ՝ Դորոթեա Լանժ, 1936թ.

Պատերազմի սարսափը, լուսանկարիչ՝ Նիք Ուտ, 1972թ.

Ուինսթոն Չերչիլ, լուսանկարիչ՝ Յուսուֆ Քարշ, 1941թ.

Կովբոյը, լուսանկարիչ՝ Ռիչարդ Փրինս, 1989թ.

Միջուկային ռումբից գոյացած ամպը, լուսանկարիչ՝ Չարլզ Լևի, 1945թ.

Այլան Քուրդի, լուսանկարիչ՝ Նիլյուֆեր Դեմիլ, 2015թ.
![]()
Մարդը՝ Լուսնի վրա, ՆԱՍԱ, 1969թ.
