ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը նոր վարչապետ ունի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի խորհրդարանը վստահություն տվեց կառավարության նոր կազմին, և այս պահից սկսած կառավարությունը ստանձնում է իր իրավասությունը: Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության կազմին կողմ քվեարկեց «Վրացական երազանքի» 89 պատգամավոր, դեմ քվեարկեցին «Քաղաքացիներ» կուսակցության երկու անդամը, իսկ «Եվրոպացի սոցիալիստների» 4 պատգամավորները ձեռնպահ մնացին: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Կառավարության կազմը հետևյալն է.

  • Վարչապետ՝ Իրակլի Ղարիբաշվիլի,
  • Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Քարսելաձե,
  • Արդարադատության նախարար՝ Գոչա Լորթքիփանիձե,
  • Ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի,
  • Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար` Նաթիա Թուրնավա,
  • Արտաքին գործերի նախարար` Դավիթ Զալկալիանի,
  • Ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանի,
  • Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար` Միխեիլ Չխենկելի,
  • Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարար` Էկատերինե Տիկարաձե,
  • Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարար` Լևան Դավիթաշվիլի,
  • Պաշտպանության նախարար՝ Ջուանշեր Բուրճուլաձե,
  • Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի:

Իրակլի Ղարիբաշվիլին, այսօր խորհրդրանում լսումների ժամանակ ներկայացնելով նոր կառավարության առաջիկա ծրագրերը, խոսել է առաջնահերթությունների մասին:  Ղարիբաշվիլիի խոսքով` կառավարության գլխավոր առաջնահերթությունները կլինեն ապակառուցողական ուժերին սահմանադրական կարգուկանոնի  շրջանակներ վերադարձնելը, պատվաստանյութի ներմուծումը  և տասնամյա զարգացման նոր ծրագրի մշակումը:

«Առաջին 100 օրվա ընթացքում հիմնական առաջնահերթությունները կլինեն երկրում կարգուկանոնի հաստատումը և մի շարք ապակառուցողական ուժերի սահմանադրական կարգուկանոնի շրջանակներ վերադարձնելը: Իհարկե, մեր հիմնական առաջնահերթությունը կլինի բնակչության համար ներմուծել պատվաստանյութեր և մշակել զարգացման նոր, հավակնոտ 10-ամյա ծրագիր, որը ես կանեմ ձեր ներգրավվածության և իմ թիմի հետ միասին», — խորհրդարանում հայտարարել է Ղարիբաշվիլին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular