ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը և Էրդողանը Շուշիում կմասնակցեն կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իլհամ Ալիևը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին Շուշիում կմասնակցեն «Գորշ գայլերի» միջոցներով կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Դպրոցը  կառուցվելու է Ազգայնական շարժում կուսակցության իդեալիստների միության կրթության և մշակույթի հիմնադրամի միջոցներով։ Այս մասին Hetq.am-ի հաղորդմամբ՝ գրում է  minval.az-ը՝ հղում անելով՝ ԱՇԿ առաջնորդի խորհրդական, ճարտարապետ Զիյա Գյունայդընին։

 
 

Խոսելով Ադրբեջան այցի մասին՝ Գյունայնդընը նշել է, որ ներկայումս Շուշիում որոշվում են ենթակառուցվածքային հարցեր, կառուցվում է նոր ճանապարհ։ «Հիմնվելով մեր դիտարկումների և իրականացված հանդիպումների վրա՝ ես կարող եմ ասել, որ աշխատանքներն արագ են ընթանում և մինչև գարուն նախատեսվում է բացել այդ ճանապարհը»,- նշել է Գյունայդընը։ Նրա խոսքերով՝ նորակառույց ճանապարհի բացումից հետո կկայանան Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Բահչելիի մասնակցությամբ նոր դպրոցի հիմնարկեքի արարողությունը։

Զուգահեռաբար Գյունայդընը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե որտեղ կկառուցվի դպրոցը։ «Շուշիում իրականացվում են մանրակրկիտ կադաստրային աշխատանքներ։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այդ աշխատանքների արդյունքում դպրոցի համար տեղ կհատկացվի քաղաքի ամենագեղեցիկ հատվածում»,- ընդգծել է նա։

«Գորշ գայլերը» թուրքական ազգայնական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1960-ական թվականներին՝ Ալփարսլան Թյուրքեշի կողմից։ Համարվում է Ազգայնական շարժում կուսակցության արմատական թևը, որի հետևորդները հարում են պանթյուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարներին։ «Գորշ գայլերի» ներկայացուցիչները բազմիցս կազմակերպել են ահաբեկչական գործողություններ, այդ թվում նաև Հռոմի Հովհաննես Պողոս II պապի վրա հարձակումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular