ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որովայնի ցավը կարող է պայմանավորված լինել տարբեր լուրջ խնդիրներով՝ կախված, թե որ հատվածն է ցավում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Որովայնը բավական մեծ տարածք է և որովայնի ցավերը կարող են առաջանալ տարբեր պատճառներով: Այդ ցավերի առաջացման պատճառները պարզելու և ճիշտ բուժում նշանակելու համար՝ հարկավոր է առաջին հերթին հստակ հասկանալ, թե որովայնի որ հատվածն է ցավում:

 Փորացավերն ամենատարածված գանգատներից են: Այս խնդիրը հանդիպում է մարդկանց 90%-ի մոտ: Երբեմն վախեցնում է դրանց ինտենսիվությունը, իսկ երբեմն էլ՝ տևողությունը, սակայն ամեն դեպքում հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել նման ախտանշաններին:

 Եթե որովայնի հատվածի ցավերը շարունակվում են ավելի քան երկու շաբաթ, ապա հարկավոր է անպայման դիմել բժշկի՝ հետագա բարդացումներից խուսափելու համար:

 Որովայնը կրծքի և աճուկային հատվածի միջև եղած հատվածն է: Ստորև բերված պատկերը կօգնի ավելի հեշտ կողմնորոշվել, թե որովայնի որ հատվածի ցավը ինչ խնդրով է պայմանավորված:

 art58_1

 1.      Լեղապարկի քարեր, ստամոքսի խոցային հիվանդություն, ենթաստամոքսային գեղձի բորբոքում:

 2.      Ստամոքսի խոցային հիվանդություն, այրոց, մարսողության խանգարում, ենթաստամոքսային գեղձի բորբոքում, լեղապարկի քարեր, մակորովայնային ճողվածք:

 3.      Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն, լեղուղիների խցանում, ենթաստամոքսային գեղձի բորբոքում:

 4.      Երիկամների քարեր, միզուղիների բորբոքում, փորկապություն, գոտկատեղի ճողվածք, միջողային սկավառակների ճողվածք: 

5.      Կույր աղիքի բորբոքման վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի բորբոքում, ստամոքսի խոցային հիվանդություն, աղիների բորբոքային հիվանդություններ, բարակ աղիքի բորբոքում, Քրոնի հիվանդություն, պորտալարային ճողվածք: 

6.      Երիկամների քարեր, դիվերտիկուլյոզ, փորկապություն, աղիների բորբոքային հիվանդություն:

 7.      Կույր աղիքի բորբոքում, փորկապություն, կոնքի ցավեր (կարող են պայմանավորված լինել գինեկոլոգիական խնդիրներով), աճուկային հատվածի ցավեր (աճուկային ճողվածք):

 8.      Միզուղիների խնդիրներ, կույր աղիքի բորբոքում, աղիների բորբոքային հիվանդություն, կոնքի ցավեր (գինեկոլագիական խնդիրներ, դիվերտիկուլյոզ):

 9.      Դիվերտիկուլյոզ, կոնքի ցավեր (գինեկոլոգիական խնդիրներ), աճուկային հատվածի ցավեր (աճուկային ճողվածք):

 

Նյութի աղբյուրը՝ ognov.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular