ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան պետք է մոռանա իր անհեթեթ երազանքները․ ՌԴ–ն պատասխանել է «օսմանյան քարտեզին»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական պետական TRT1 հեռուստաալիքի ցուցադրած քարտեզը` Անկարայի ազդեցության գոտու ընդլայնման կանխատեսմամբ, անհեթեթ է թվում, Թուրքիայում պետք է մի կողմ դնեն նման երազանքները։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ նման հայտարարություն է արել Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը:

Թուրքական TRT1 պետական հեռուստաալիքն ավելի վաղ ներկայացրել էր ամերիկյան «Stratfor» ընկերության կանխատեսումն այն մասին, թե որ տարածքները պետք է Թուրքիայի ազդեցության գոտիներ դառնան մինչև 2050 թվականը: Ըստ կանխատեսման` այդ գոտում պետք է հայտնվեն նաև Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանի հարավային շրջանները (ներառյալ Կովկասը), Ղազախստանի և Ուզբեկստանի որոշ տարածքներ, Հունաստանի, Դոնբասի որոշակի տարածքներ, ինչպես նաև Պարսից ծոցի «նավթային» պետությունները, Եգիպտոսն ու Լիբիան։ Այս մասին գրել էր «Военный обозреватель» Telegram–ալիքը՝ եթերից մի կադր հրապարակելով։

«Դա անհեթեթություն է ու գիտաֆանտաստիկ ժանրի մի հատված է հիշեցնում։ Կարելի է միայն թուրքական կողմին խորհուրդ տալ թողնել ռուսական տարածքի մասին երազանքները, այլապես նման մեծ ախորժակը կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել»,-ասել է Գեմպելը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ակտիվ հետևում էր Ղրիմին, երբ վերջինս Ուկրաինայի կազմում էր, և քարոզչական ու ֆինանսական ակտիվ գործունեություն էր ծավալում թերակղզում։

«Այժմ Ղրիմը Ռուսաստանի օրինական մասն է։ Ռուսաստանը Ուկրաինա չէ, նրա հետ նման կուլիսային խաղերը չեն անցնի», - ասել է Գեմպելը։

Հիշեցնենք` 2020 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը մշակել է Հունաստան և Հայաստան ներխուժելու ծրագիր:

Իսկ արդեն անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց նոր աշխարհակարգում հանրապետության առաջատար դիրքի մասին։

Փորձագետները դա համարում են Թուրքիայի կողմից Օսմանյան քաղաքականության կամ պանթուրքիզմի քաղաքականության իրականացման վկայություն։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular