ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը չի կռվի Դոնեցկի և Լուգանսկի համար․ Արեստովիչը բացատրել է Դոնբասի հարցով Կրեմլի նոր նպատակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
nbnews.com.ua-ն գրում է, որ Արևելյան Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման եռակողմ շփման խմբում ուկրաինական կողմի ներկայացուցիչ Ալեքսեյ Արեստովիչը ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված չէ օգնելու այսպես կոչված «ԴԺՀ/ԼԺՀ» հանրապետություններին լայնամասշտաբ պատերազմում: Արեստովիչը եկել է այդ եզրակացության Ռուսաստանի քաղաքական կյանքի մի շարք կարևոր նրբերանգների պատճառով:
 
«Որոշ դիտորդներ կարծում են, որ արդեն իսկ առկա է հակամարտության հետագա սրման իրական սպառնալիք: Նրանք ասում են, որ գաղափարական պայմաններ են ստեղծվում պատերազմ սկսելու համար: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Կրեմլը այժմ լրջորեն է մտածում այդ մասին: Տեսանելի է, որ Ռուսաստանը պահպանում է իր ներկայությունը Մինսկում, ինչպես նաև Նորմանդական ձևաչափով: Հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ նրանց հեռախոսային խոսակցությունները և պաշտոնական Կիևին Դոնեցկ-Լուգանսկի հետ բանակցային հարթակ բերելու մտադրություններին` պարզ է դառնում, որ ներկայումս Ռուսաստանը ցույց է տալիս, որ իր նպատակն է միջնորդ լինել Ուկրաինայի և Դոնեցկ-Լուգանսկի միջև երկխոսության մեջ», - ասել է Արեստովիչը:
 
Դրանից հետո փորձագետը կասկած է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը կամ Կրեմլի այլ ներկայացուցիչները Դոնբասում ռազմական ագրեսիան համարում են շեղող միջոց իրենց քաղաքացիների համար:
 
«Բայց դա չի շեղի խաղաղության նկատմամբ սթափ հայացքը: Ռուսների երիտասարդ սերունդն արդեն փողոց է դուրս գալիս: Նրանք չեն ցանկանում ապրել մի երկրում, որը վարում է ագրեսիվ քաղաքականություն: Նրանք փափագում են հնարավորությունների աշխարհ: Հայաստանի փորձը դա է ցույց տալիս: Հայ երիտասարդները ձգտում են ծրագրավորումներ կատարել Փարիզում և Մոսկվայում, այլ ոչ թե զոհվել Ղարաբաղում ի փառս Տիգրան Մեծի», - ասել է նա:
 
Վերջին նրբերանգն, ըստ Արեստովիչի, այն է, որ Ռուսաստանը մեծ ռիսկի չի դիմի Դոնբասի հարցով, և դրա պատճառը պատժամիջոցներն են, որոնց պատճառով ներքին խնդիրները երկրում միայն կվատթարանան:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular