ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լոռին» ու «Սևանը» զրկվել են նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից. ՖԻՖԱ–ն է որոշել

ՍՊՈՐՏ

«Լոռի» և «Սևան» ֆուտբոլային ակումբները ՖԻՖԱ-ի որոշմամբ զրկվել են նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

2020 թ. սեպտեմբերի 24-ին ՖԻՖԱ-ի Վեճերի Լուծման Պալատը (ՖԻՖԱ ՎԼՊ) որոշում էր կայացրել ֆուտբոլիստ Դարկո Ենոքի և «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի միջև առկա վեճի վերաբերյալ: Վերոնշյալ որոշումը պարտավորեցնում էր «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ին 45 օրվա ընթացքում կատարել համապատասխան վճարումները կամ 10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից պահանջել որոշման հիմքերը՝ հետագա բողոքարկման նպատակով: Նշված վճարումը ժամանակին չկատարելու դեպքում ակումբը կանգնում է հետևյալ խնդիրների առջև.

1. 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում զրկվում է նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից (թե՛ ներքին, թե՛ միջազգային կարգով): Արգելքը վերանում է միայն այն պարագայում, երբ ակումբը կատարում է համապատասխան վճարումը և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին է ներկայացնում վճարման անդորրագիրը:

2. Մինչև 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ավարտը վճարումը չկատարելու դեպքում, նշված վարույթը ըստ պահանջի կուղղորդվի ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտե:

10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից որոշման հիմքերը չպահանջելու պարագայում՝ ՖԻՖԱ ՎԼՊ-ի կայացրած որոշումը ստանում է վերջնական ուժ, և կողմերը զրկվում են իրենց բողոքարկման իրավունքից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն առ այսօր չի կատարել ՖԻՖԱ-ի որոշումով պահանջվող վճարումները, ինչպես նաև սահմանված վերջնաժամկետում ՖԻՖԱ-ից չի պահանջել որոշման հիմքերը, վերջինս իրավասու չէ գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից:

2020 թ. հոկտեմբերի 14-ին ՖԻՖԱ-ի Վեճերի Լուծման Պալատը (ՖԻՖԱ ՎԼՊ) որոշում էր կայացրել ֆուտբոլիստ Դարկո Ենոքի և «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ի միջև առկա վեճի վերաբերյալ: Վերոնշյալ որոշումը պարտավորեցնում էր «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ին 45 օրվա ընթացքում կատարել համապատասխան վճարումները կամ 10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից պահանջել որոշման հիմքերը՝ հետագա բողոքարկման նպատակով: Նշված վճարումը ժամանակին չկատարելու դեպքում ակումբը կանգնում է այն նույն խնդիրների առջև, ինչ «Լոռին»։

Փաստացի «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն սահմանված վերջնաժամկետում ՖԻՖԱ-ից չի պահանջել որոշման հիմքերը՝ համաձայն ՖԻՖԱ-ի Ընթացակարգային կանոնների (Rules Governing the Procedures of Players’ Status Committee and the Dispute Resolution Chamber) Հոդված 15-ում նշված կարգի, ինչպես նաև չի կատարել հիմքերի ստացման համար անհրաժեշտ ընթացակարգային վճարումը: Փոխարենը, 2020թ. հոկտեմբերի 25-ին ՖԻՖԱ-ին ուղղել է դիմում-բողոք՝ ընդամենը պահանջելով վերանայել ՖԻՖԱ ՎԼՊ-ի կայացրած որոշումը:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` ՖԻՖԱ ՎԼՊ-ի որոշումից բխող հետևանքները համարվում են ուժի մեջ մտած, ուստի «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն իրավասու չէ գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից:

Վերոնշյալ արգելքները կվերանա այն պահից ի վեր, երբ ակումբները կատարեն համապատասխան վճարումները և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին ներկայացնեն նշված վճարումների անդորրագրերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular