ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը կարողացավ օգտվել Հայաստանի իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից․ Le Monde

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նոյեմբերի 9-ին ունեցած հաղթանակից հետո, որը ձեռք բերվեց 44-օրյա մարտերից հետո, Իլհամ Ալիևի ժպիտը չի հեռանում դեմքից: Երկար ժամանակ չվայելելով համաժողովրդական սեր, 2003 թվականին իշխանություն ժառանգելով իր հորից և ապրելով շքեղության մեջ՝ նա վայելում է այս անձնական, համբերատարորեն նվաճած հաղթանակը: 2005 թվականից սկսած՝ նա ադրբեջանական նավթադոլարները վերածեց ռուսական, իսրայելական և թուրքական զենքի՝ անօդաչու թռչող սարքերի, զրահամեքենաների և էլեկտրոնային պատերազմի համակարգերի մեծածավալ մատակարարումների՝ շատ ավելի ժամանակակից, քան Հայաստանին հասանելի կարող էր լինել, գրում է Le Monde֊ն։

«Ալիևը կարողացավ օգտվել Հայաստանի իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից, մասնավորապես, 2020 թվականի հուլիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շուշիում ասաց. «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»՝ առաջացնելով ադրբեջանական հասարակության զայրույթը: Ալիևը նաև հմտորեն օգտվեց ԱՄՆ նախագահի նախընտրական արշավի համաշխարհային ուշադրության կենտրոնում լինելուց:

Միևնույն ժամանակ, Թուրքիան, հաղթահարելով Ռուսաստանի հանդեպ վախը, առաջին անգամ իր ռազմական օգնությունն առաջարկեց Ադրբեջանին, որի շնորհիվ ձեռք բերվեց օդային առավելություն: Տեղում, իր հերթին, Անկարայի կողմից վարձված սիրիացի վարձկանների օգտագործումը հայկական ճակատը ճեղքելու համար՝ որպես թնդանոթի կեր էր ծառայում Բաքվի համար: Այնուամենայնիվ, Ալիևը կատարեց իր  հիմնական խնդիրը՝ ավարտվեց Հայաստանի ռազմական գերազանցության առասպելը: 

Տարածքը զավթելուց հետո հայաֆոբիան արդեն մշակութային յուրացման տեսք է ստացել: Ադրբեջանի մշակույթի նոր նախարար Անար Քարիմովը քարոզարշավ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության հայկական ծագումը ժխտելու համար: Ըստ պաշտոնական վարկածի՝ բոլոր եկեղեցիներն ու վանքերն իբր կառուցվել են «Կովկասյան Ալբանիա» կոչվող հնագույն թագավորության կողմից, որն անհետացել է 8-րդ դարում: Այս ժառանգությունը, ըստ Բաքվի, իրավացիորեն պատկանում է ուդիններին՝ քրիստոնեական էթնոսին, որը կազմում է շուրջ 4 հազար մարդ Ադրբեջանում: Նրանց քրիստոնեական հավատքը թույլ է տալիս ռեժիմին խուսափելու մեղադրանքներից, թե իբր «կրոնական պատերազմ» է մղում: Պաշտոնյաները, պատմաբանները և իշխանություններին մոտ կանգնած լրագրողները հայերին անվանում են խաբեբաներ և առասպելագործներ: Արտասահմանում գտնվող ոչ մի պատմաբան չի հաստատում այս տեսությունը, և, այդպիսով, ռեժիմը միայն կարող է խորացնել իր մեկուսացումը միջազգային ասպարեզում:

Մեկ այլ տագնապալի ազդանշան է այն, որ 2021 թվականի փետրվարի 1-12-ը Ադրբեջանի և Թուրքիայի միջև համատեղ զորավարժություններ պետք է անցկացվեն Թուրքիայի սահմանին գտնվող Կարս նահանգում: Սրանք երկու երկրների կողմից երբևէ անցկացված ամենակարևոր զորավարժություններն են, գրում է պարբերականը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular