ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա, ով շատերին է սիրում, ճանաչում է կանանց, նա, ով մեկին է սիրում, սովորում է սիրել. 26 ցիտատ հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զիգմունդ Ֆրոյդը համարվում է հոգեվերլուծության հիմնադիրը, ով զգալի ազդեցություն է ունեցել 20-րդ դարի հոգեբանության, բժշկության, սոցիոլոգիայի, մարդաբանության, գրականության և արվեստի վրա: Ֆրոյդի մոտեցումները նորարարական էին իր ժամանակի համար և միշտ ռեզոնանս էին առաջացնում: Նրա տեսությունների հանդեպ հետաքրքրությունը չի մարում նույնիսկ մեր օրերում:

Fit4brain.com-ը ներկայացրել է հայտնի հոգեվերլուծաբանի 26 լակոնիկ ու հետաքրքրի ցիտատ, որոնք շատ բան կպատմեն մարդկանց մասին:

 1.     Որքան անթերի է մարդն արտաքինից, այնքան շատ են դևերը նրա ներսում:

 2.      Մենք պատահաբար չենք ընտրում միմյանց… Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն գոյություն ունեն մեր ենթագիտակցության մեջ։

 3.      Դժբախտաբար, զսպված հույզերը չեն մահանում: Նրանց ստիպել են լռել, սակայն նրանք շարունակում են ներքուստ ազդել մարդու վրա:

 4.      Մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը չէր մտնում աշխարհի արարման ծրագրի մեջ։

 5.      Մենք միայնակ են գալիս այս աշխարհ և միայնակ էլ լքում ենք այն:

6.      Նա, ով շատերին է սիրում, ճանաչում է կանանց, նա, ով մեկին է սիրում, սովորում է սիրել։

 7.      Դու չես դադարում ուժ ու ինքնավստահություն փնտրել դրսում, սակայն փնտրել պետք է քո իսկ ներսում: Նրանք միշտ այդտեղ են:

 8.      Շատ մարդիկ իրականում չեն ձգտում ազատության, քանի որ այն ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը վախեցնում է մարդկանց մեծամասնությանը։

 9.      Զբաղված մարդու մոտ հազվադեպ են անգործ հյուրեր գալիս. եռացող տարրային ճանճերը մոտ չեն գալից:

 10.  Միջնադարում կայրեին ինձ, այժմ այրում են ընդամենը իմ գրքերը։

 11.  Երբեմն սիգարը պարզապես սիգար է:

 12.  Մեր մարդկայնության հիմնաքարերը սերն ու աշխատանքն են ։

 13.  Նախանձը կործանարար է։

 14.  Մենք ոչ միշտ ենք զերծ այն սխալներից, որոնց պատճառով ծիծաղում ենք ուրիշների վրա:

 15.  Չկա ավելի թանկարժեք բան, քան հիվանդությունն է ու դրա անտեսումը։

 16.  Հասարակությունները երբեք ճշմարտության ծարավ չեն եղել։ Նրանց պատրանքներ են պետք, առանց որոնց նրանք չեն կարող ապրել։

 17.  Սեռական շեղում կարելի է համարել միայն սեքսի բացարձակ բացակայությունը, իսկ մնացածը ճաշակի հարց է:

 18.  Ոչինչ կյանքում այդքան թանկ չի լինում, որքան հիվանդությունն ու հիմարությունը:

 19.  Առաջին մարդը, որը քարի փոխարեն հայհոյանք է նետել, դարձել է քաղաքակրթության հիմնադիրը:

 20.  Հիմարության առաջին ախտանիշն ամոթի կատարյալ բացակայությունն է։

 21.  Երազները դեպի անգիտակցականը տանող արքայական ճանապարհն են:

 22.  Ամեն մարդ ունի մի այնպիսի ցանկություն, որի մասին ոչ-ոք չգիտի, և այնպիսի ցանկություն, որի մասին անգամ ինքն իրեն չի խոստովանում։

 23.  Մարդուն բնորոշ է առաջին հերթին գնահատել և ցանկանալ այն, ինչին հասնել նա չի կարող։

 24.  Միակ մարդը, որի հետ պետք է համեմատվել, դուք եք՝ անցյալում։ Եվ միակ մարդը, ումից լավը պետք է դառնաք, դուք եք՝ ներկայում։

 25.  Մարդը երբեք չի հրաժարվում որևէ բանից. նա պարզապես մի հաճույքը փոխարինում է մեկ ուրիշով:

 26.  Ձեր անձի մեծությունը չափվում է այն խնդիրների մեծությամբ, որոնք կարող են ձեզ հունից հանել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular