ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմն ինձ համար չի ավարտվել, քանի դեռ չենք հաղթել․ զրույց պայթյունից հրաշքով փրկված բուժակի հետ

ՎԻԴԵՈ

19-ամյա զինծառայող Ալբերտ Մեյրոյանը 16 օրվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ալբերտը չորս տարի սովորել էր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական քոլեջում և ծառայության անցավ որպես բուժակ։

«Օգոստոսի 10-ին Ճամբարակում մեր զինվորական երդումը տալուց հետո մենք վերապատրաստվեցինք որպես բուժակներ և սեպտեմբերի 11-ին տեղափոխվեցինք Մատաղիսի զորամաս։ Այդ ժամանակ սեզոնափոխություն էր, և զինվորները հաճախ էին մրսածություն ունենում։ Լազարեթ բացեցինք, որտեղ բուժում էինք հիվանդ զինվորներին։ Ինձ շատ էր դուր գալիս, որ կարողանում էի օգնել մարդկանց, ու փոխադարձ հարգանք էր ստեղծվում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ալբերտ Մեյրոյանը։

Սեպտեմբերի 27-ի առաջին ռմբակոծությունների ժամանակ Ալբերտը կարծել էր, թե ինչ-որ զինավարժության ձայներ էին, մինչև փրշվել էին ապակիները։

«Ժամը 7։30 լազարեթում ուժեղ դմբոցի ձայն եկավ, ինձ թվաց՝ ինչ-որ գործի ձայն էր, հետո երկրորդ անգամ պայթյունի ձայն եկավ, բայց ես կրկին չեմ հասկանում, որ պայթյունի ձայն է։ Երրորդ անգամ արդեն վերևի հարկի պատուհանի ապակին փշրվեց, և ես հասկացա կատարվածը։ Կապ հաստատեցի բուժկետի գլխավոր բժշկի հետ։ Ասաց՝ պատերազմը սկսվել է, բեր բոլորին։ Մոտ 10 հոգի մարդ կար լազարեթում, բոլորը լավ էին արդեն, այդ օրն էլ պետք է դուրս գրվեին։ Որոշները բարձրացան դիրքեր, որոշները մնացին մեզ մոտ՝ բուժկետում։

Ամենուր պայթյունի ձայներ, արկերն ընկնում էին ու չէիր հասկանում, թե ինչ է կատարվում։ Կրակոցի ձայնը լսում էինք, բայց չէինք կողմնորոշվում՝ մենք ենք կրակում, թե՝ իրենք, որովհետև երկուսի դեպքում էլ ուժեղ ձայնը գալիս էր։ Բայց մի քանի ժամ անց, երբ տեսա, թե մեր բժիշկներն ինչ պատրաստակամությամբ էին բուժելու վիրավորներին, որ հանկարծ մեկը չզոհվի, հասկացա, որ երկու տարբերակ կա՝ կամ փախչում ես կամ մնում ես ու պայքարում ես մինչև վերջ։ Եվ մի քանի ժամ անց արդեն ոչ մեկիս հետաքրրքիր չէր, որ արկեր են պայթում։ Հնարավոր է մեզ թիրախավորեին, բայց ընկներ Սարսանգի ջրամբարի վրա կամ 20 մետր այն կողմ, ու հասկանում էինք, որ Աստված մեզ հետ է։ Շատ դաժան բան է պատերազմը, ոչ մեկին չեմ ցանկանա որ նման բան տեսնի»,- հիշեց Ալբերտը:

Տղաներն անընդհատ փոխում էին իրենց դիրքերը և ազատ խրամատ տեսնելուն պես այնտեղ բուժկետ էին բացում։

«Պարբերաբար մեր տեղերը փոխում էինք։ Եթե գտնում էինք ազատ խրամատ, դա մեզ համար բուժկետ էինք դարձնում։ Վիրավորներին առաջնագծերից իջեցնել չէր ստացվում, որովհետեև անընդհատ ռմբակոծում էին, բայց եթե ստացվում էր իջեցնել, օրական 20-30 մարդ էր լինում»,- նշեց Ալբերտ Մեյրոյանը:

 Հոկտեմբերի 2-ին նահանջի ժամանակ բուժկետի անձնակազմին տեղեկացնում են, որ վերևում վիրավորներ են մնացել։ Ալբերտը, գլխավոր բժիշկը և ևս մեկ բուժակ վերադարձել են վիրավորներին հետ բերելու։

«Հոկտեմբերի 2-ին, երբ նահանջի հրաման էինք ստացել և ճանապարհի կեսն անցել էինք, մեզ տեղեկացրին, որ այնտեղ վիրավորներ են մնացել: Գլխավոր բժիշկը, ես և ևս մեկ բուժակ հետ գնացինք վիրավորների մոտ: Վիրավորներին տեղափոխելու համար կար երեք շտապօգնության ավտոմեքենա, մեր մեքենայի մեջ յոթ հոգով էինք: Բախվեցինք այլ մեքենայի, կրակ բռնկվեց, հետո ավտոմեքենան պայթեց: Ես այդ դեպքից ոչինչ չեմ հիշում, ինձ պատմել են»,- ասաց Ալբերտը:

Ալբերտին և ևս երկու հոգու այրվող ավտոմեքենայից դուրս է բերել նույն մեքենայի մեջ գտնվող Մարտակերտից եկած բուժակ Աշոտը, որից հետո մեքենան պայթել է։

«Դեպքից հետո Աշոտը նույնպես եղել է այրվածքաբանական կենտրոնում, ու նա բժիշկներին պատմում էր Մատաղիսի շտապօգնության ավտոմեքենայի դեպքը, որ այրվող մեքենայից դուրս է բերել մի քանի հոգու և որ մի հոգու շատ դժվարությամբ կարողացել է փրկել ու հետաքրքիր է՝ տղան ողջ է մնացել, թե ոչ։ Կարճ ժամանակ անց պարզվեց՝ Աշոտը և Ալբերտը պառկած են դեմ դիմաց հիվանդասենյակներում։

 Աշոտը մեզ պատմեց, որ նկատել է մի հոգու, որը ձայն չէր հանում, բայց պայքարում էր պատուհանից ավտոմեքենայից դուրս գալու համար։ Աշոտը դժվարությամբ դուրս է բերել Ալբերտին, ձեռքերով հանգցրել է Ալբերտի գլխի կրակը, ինչի արդյունքում իր ձեռքերն են այրվել։ Այրվող ավտոմեքանայից դուրս է բերել ևս երկու հոգու, ինչից հետո ավտոմեքենան պայթել է։ Տղաներից մեկի կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել»,- պատմեց Ալբերտի հորեղբայրը՝ Էդգար Վարդանյանը։

Ալբերտը եղել է Մարտակերտի, Խոջալուի և Սիսիանի հոսպիտալներում, որից հետո տեղափոխվել է Երևան։ Դեպքի նախօրեին և այդ օրն Ալբերտը չէր զանգահարել տուն և դեպքից երկու օր անց զանգել էր քրոջը՝ տեղեկացնելու, որ վիրավոր է։

 «Հոկտեմբերի 1-ին և 2-ին չէր զանգել։ Շատ էինք անհանգստանում, ամեն բան անցնում էր մեր մտքով, քանի որ սովորել էինք, որ ամեն օր զանգահարում էր, ասում էր՝ մեզ հետ ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք։ Ամսի չորսին զանգել էր քրոջն ու հայտնել, որ վիրավոր է»,- հիշեց Ալբերտի հորեղբայրը։

 Ալբերտը դեռ վերականգնողական փուլում է։ Վնասվել էին շնչուղիները, դեմքն ամբողջությամբ այրվել էր։ Այժմ մնացել են միայն ձեռքերի այրվածքները, չեն անցել ճակատային հատվածում մանրաբեկորային կոտրվածքները, վնասված է ոտքը։

«Պարզ չէ՝ կվերադառնամ ծառայության, թե՝ ոչ, բայց ես շատ եմ ցանկանում վերադառնալ, քանի որ իմ պատերազմը դեռ չի ավարտվել։ Իմ պատերազմը կավարատվի այն ժամանակ, երբ մենք հաղթենք»,- ավելացրեց Ալբերտը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular