ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի սահմանների մոտ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ակտիվությունը շատ տագնապալի գործոն է. Независимая газета

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անկարան եւ Բաքուն պատրաստվում են Թուրքիայի Կարս քաղաքում անցկացվելիք «Ձմեռ 2021» զորավարժություններին, որոնք կկայանան փետրվարի 1-12-ին, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: «Զորավարժությունների նպատակն է ապահովել համագործակցությունն ու համակարգումը համատեղ գործողությունների անցկացման ժամանակ»,-հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:

Ակնկալվում է, որ զորավարժություններին կներգրավվեն հատուկջոկատայիններ, դիպուկահար թիմեր, տանկային վաշտեր, ուղղաթիռներ:

Փորձագետներն արդեն ուշադրություն են դարձրել նրան, որ տակտիկական օդադեսանտային զորքերի իջեցումը, որը պետք է մշակվի առաջիկա զորավարժությունների ընթացքում, ռազմական գործողությունների համեմատաբար նոր տարր է, որը Թուրքիան եւ Ադրբեջանը չեն օգտագործել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում 2020 թվականի աշնանը:

Չկա գուշակելու անհրաժեշտություն, թե մանեւրների ժամանակ ում են Թուրքիան եւ Ադրբեջանը հակառակորդ համարում: Ադրբեջանական ուժերի՝ Կարս ժամանելուց անմիջապես հետո Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն է տարածել. «Մենք հպարտ ենք ողջունելու մեր եղբայրներին, որոնք մեծ հաղթանակ են տարել Ղարաբաղում հայկական բանակի նկատմամբ»: Իսկ դեկտեմբերի 10-ին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը խոսեցին Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին եւ պնդեցին. «Եթե ԼՂ հարցով պայմանավորվածությունները խախտվեն, մենք կարող ենք անհապաղ անցում կատարել  հակամարտության՝ ռազմական տարբերակով կարգավորմանը»: Կարս քաղաքը, որը ժամանակին եղել է Ռուսական կայսրության կազմում, այժմ գտնվում է Հայաստանի հետ սահմանից ընդամենը 80 կմ հեռավորության վրա: Քաղաքը Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղու խոշոր տրանսպորտային հանգույցն է եղել: Գյումրիում այժմ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան:

1993 թվականից ճանապարհը չի աշխատում՝ հիշեցնում է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Շամիլ Գարեեւը, ում խոսքով՝ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի զարգացման մասին հայտարարություն է ստորագրվել: Նրա տվյալներով՝ Կարսում այսօր տեղակայված է Թուրքիայի զինված ուժերի 9-րդ բանակային կորպուսի 14-րդ մեխանիզացված բրիգադը:

Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմի արդյունքներով «ներկայիս աշխարհաքաղաքական վիճակն իրեն ձեռնտու չէ»: Հատկապես հիշարժան են Ալիեւի խոսքերը, թե «Սյունիքը, Սեւանն ու Երեւանը Ադրբեջանի պատմական հողերն են»:

«Հայաստանի սահմանների մոտ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական ակտիվությունը շատ տագնապալի գործոն է»,-կարծիք է հայտնել պահեստազորի գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչեւը, որը ժամանակին ծառայել է Անդրկովկասում: «Ուզում եմ հուսալ, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազան եւ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները զսպող ուժի դրական դեր կխաղան։ Պետք չէ մոռանալ նաեւ այն մասին, որ Հայաստանը ՀԱՊԿ ակտիվ անդամ է եւ ագրեսիայի դեպքում կազմակերպությունում ընդգրկված երկրները օգնության ձեռք կմեկնեն իրենց գործընկերոջը»,-ասել է նա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular