Մելանյա Թրամփ․ փաստեր ԱՄՆ ամենաէպատաժային առաջին տիկնոջ մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱՄՆ 45-րդ նախագահ է ընտվել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը․ համաշխարհային ԶԼՄ-ները բուռն քննարկում են ոչ միայն Թրամփին, այլ նաև նրա տիկնոջը՝ Մելանիային, որի կենսագրությունը խիստ տարբերվում է առաջին տիկնոջ կերպարից։
Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ նորընտիր նախագահի կնոջ վերաբերյալ ամենահետաքրքիր փաստերը։

Առաջին անգամ ԱՄՆ առաջին տիկինն ամերիկացի չէ
Մելանյա Կնաուսը ծնվել է 1970թ․ Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատից Հանրապետությունում։
Առաջին տիկին, որը չունի բարձրագույն կրթություն
Մելանյան ընդունվել է Լյուբլյանի համալսարան՝ ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետ, սակայն թողել է ուսումը հենց առաջին կուրսում։

Մելանյան երբեք չի աշխատել
ԱՄՆ առաջին տիկինը կիսատ թողելով ուսումը 16 տարեկանից զբաղվել է մոդելային կարիերայով։
Արել է մի քանի պլաստիկ վիրահատություն
Մելանյան մեծացրել է կուրծքը, շուրթերը, փոխել է քթի ձևը։

Մասնակցել է լավագույն դիզայներների ցուցադրություններին, հայտնվել՝ ամենահայտնի ամսագրերի շապիկներին
Vogue, Harper’s Bazaar, Vanity Fair, Sports Illustrated Swimsuit Issue․ սրանք համաշխարհային հայտնի պարբերականների մի մասն են, որնոց հետ աշխատել է մոդելը։

Առաջին տիկին, ով մերկ լուսանկարվել է
ԱՄՆ-ի պատմության մեջ ոչ մի առաջին տիկին չի մասնակցել էրտիկ ֆոտոսեսիայի․ համենայն դեպս այդ մասին հայտնի չէ։

Թրամփի հետ ծանոթացել է երեկույթի ժամանակ
Մելանյան Դոնալդ Թրամփի հետ ծանոթացել է երեկույթներից մեկի ժամանակ և միանգամից սիրավեպ է սկսել նրա հետ։

Ապրանքանիշի հիմնադիր, սեփականատեր, դիզայներ, որը կոչել է հենց իր անունով
2010թ․ փետրվարին Մելանյան հայտարարել է ոսկերչական հավաքածուի թողարման մասին։ Melania Timepieces & Jewelr ընկերությունն արտադրում է թանկարժեք զարդեր, կոսմետիկ միջոցներ, ժամեր։

Մելանյան պաշտում է ճոխ կյանքը
ԱՄՆ առաջին տիկինը Twitter-ում էջ ունի, որտեղ ցուցադրում է իր շքեղ ապրելակերպը՝ հրապարակելով անկեղծ լուսանկարներ։
