ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն այժմ Թուրքիայի դաշնակիցն է Կովկասում, և ոչ թե Ռուսաստանի. Զատուլին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնսատանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների արդյունքներին և վերլուծել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Ռուսաստանն ինքն իր դաշնակիցն է Կովկասում: Ռուսաստանն անհրաժեշտություն չունի որևէ մեկի դաշնակիցը լինելու: Իմ կարծիքով՝ ոչ միայն երեկ, այլև պատմականորեն մեր կողմից ստորագրված փաստաթղթերը, մեր ստանձնած պարտավորությունները ենթադրում են, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է: Դա ընկած է հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիմքում: Դա հիմք է զգուշացման համար, որ ցանկացած հարձակում Հայաստանի դեմ կառաջացնի ՀԱՊԿ-ի արձագանքը, որի կազմում ընդգրկված է Ռուսաստանը: Եվ դա, հիշեցնեմ, ընկած է մեր տնտեսական համագործակցության հիմքում: Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, Եվրասիական տնտեսական միության անդամ է»,- ասել է Զատուլինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ում դաշնակիցն է Ռուսաստանը Կովկասում:

Վերջինս նշել է, որ տարածաշրջանում մեծ դեր է կատարում ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան, որը «մեծ վերելք է ապրում, քանի որ համարում է, որ ներխուժել է կովկասյան քաղաքականության դաշտ»:

«Ադրբեջանին իր աջակցության շնորհիվ Թուրքիան նունպես հաղթանակ է տոնում: Եվ դա այն հարցերից մեկն է, որ ես ունեմ այս ողջ պատմության վերաբերյալ: Հիշեցնեմ, որ Ամանորից առաջ հրապարակված «Ղարաբաղի դասերը Ռուսաստանի համար» հոդվածում ես նշել էի, որ Ադրբեջանը դարձել է Թուրքիայի արբանյակն այս տարածաշրջանում: Եվ որքան էլ լավ վերաբերվենք նախագահ Ալիևին և ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանին, մենք պետք է մեզ հաշիվ տանք, որ Ադրբեջանն այսօր Թուրքիայի դաշնակիցն է: Թուրքիայի հետ ևս մեր հարաբերություններն ունենք. դրանք երբեմն լավն են, երբեմն՝ վատը, սակայն Ադրբեջանը Կովկասում Թուրքիայի դաշնակիցն է և ոչ թե Ռուսաստանի: Եվ դա պետք է հասկանալ»,- հավելել է գործիչը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular