ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն սպառնացել է, որ կդադարեցնի համագործակցությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ Ղարաբաղի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
rossaprimavera.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մշակույթի նոր նախարար Անար Քերիմովի հետ առցանց հանդիպմանը ասել է, որ Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կազմակերպությունը պահպանի իր «միջազգային կարգավիճակը»:
Նման կերպ Ալիևը մեկնաբանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոչը կապված կազմակերպության վերահսկողության առաքելության իրականացմանը Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում գտնվող մշակութային հուշարձանների հարցով:
 
 
«Մենք պատրաստ ենք հետագայում համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, բայց պայմանով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահպանի իր միջազգային կարգավիճակը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն որևէ երկրի մասնաճյուղ չէ: Եթե մեր հարաբերություններում գերակշռի նման մոտեցումը, ապա համագործակցություն կլինի: Եթե ոչ, չի լինի, կարող եք վերանայել մեր համագործակցությունը: Ամեն դեպքում, մեր մտադրությունները մաքուր են: Պետք է լինեն հարաբերություններ, որոնք զերծ են երկակի ստանդարտներից, իսլամաֆոբիայից և ընտրողական մոտեցումից»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:
 
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյը առաջարկել է փորձագետների առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար, իսկ կազմակերպության մշակույթի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն հայտարարել է, որ կազմակերպությունը բազմիցս է դիմել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղում մշակութային օբյեկտների վիճակը վերահսկելու թույլտվություն ստանալու համար, սակայն դիմումները մնացել են անպատասխան:
 
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել վանքեր, եկեղեցիներ և քրիստոնեական մշակույթի այլ հուշարձաններ, որոնք Ադրբեջանում կոչվում են Կովկասյան Ալբանիայի ժառանգություն, և որոնք «յուրացրել են» հայերը:
 
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել էր, որ հայերը Լեռնային Ղարաբաղում հայտնվել են միայն 19-րդ դարի սկզբին Կյուրեկչայի խաղաղության պայմանագրի կնքումից հետո: Միևնույն ժամանակ, Ալիևը լռում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը մ.թ.ա. առաջ 2-րդ դարից հետո մոտ 600 տարի եղել է Մեծ Հայաստանի տարածք։
 
Բացի այդ, Ալիևի նշած պատմական ժամանակաշրջանից անմիջապես առաջ, 17-րդ դարի սկզբին, պարսիկ Շահ Աբասի օրոք, Լեռնային Ղարաբաղում եղել են հինգ հայկական մելիքություններ (իշխանություններ), որոնք հայտնի են նաև որպես Խամսայի մելիքություններ՝ Գուլիստան, Խարբերդ, Վարանդա, Խաչեն և Դիզակ: Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող միջնադարյան քրիստոնեական մի քանի խոշոր վանքեր կան Լեռնային Ղարաբաղի տարածքում:
 
2000-ականների կեսերին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ոչնչացվել են Ջուղայի միջնադարյան հայկական խաչքարերը, որը մինչ ոչնչացումը ամենամեծ նման օբյեկտն էր և ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ հայերը երբեք չեն ապրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, ուստի այնտեղ չեն կարող լինել նրանց մշակութային ժառանգության հուշարձաններ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular