ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ahval. 2020 թվականը Թուրքիայի համար բազմաթիվ պարտությունների տարի էր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

տությունների եւ նահանջի տարի, նշում է Ahval պարբերականի համար գրած «2020 թվականը Թուրքիայի համար բազմաթիվ պարտությունների տարի էր» հոդվածի հեղինակ Հալուք Օզգալդան:

«Երկիրը վերածվել է Երկրագնդի վրա ամենասեւ վայրերից մեկին՝ իրավունքների եւ խոսքի ազատության գերակայության տեսակետից: Արդյունքում նրա տնտեսությանը ծառայող աղքատությունը ձեռք է բերել անզուսպ եւ գրեթե մշտական բնույթ: Նրա միջազգային հարաբերությունները վերածվել են մռայլ մեկուսացման: Սա հոռետեսության սուբյեկտիվ արտահայտություն չէ. ամեն ինչ հիմնված է փաստերի վրա»,- նշում է հոդվածի հեղինակը:

Օզգալդան նշում է, որ 2020 թվականին Արդարության համաշխարհային նախագծի (World Justice Project) կազմած օրենքի գերակայության վարկանիշում Թուրքիան 128 երկրների շարքում զբաղեցրել է 107-րդ տեղը:

Ընդ որում՝ նույն զեկույցում քաղաքացիական եւ քրեական դատարանների համակարգերի անկախությամբ երկիրը զբաղեցրել է 128-ից 124-րդ տեղը:

Դրանից բացի, 2020 թվականին մամուլի ազատության վարկանիշում Թուրքիան հայտնվել է 180-ից 154-րդ տեղում:

«2020 թվականին թուրքական տնտեսության ամենազարմանալի առանձնահատկությունն այն էր, որ երկիրը ընկղմվել է մշտական աղքատացման շրջափուլի մեջ:

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն եւ եկամուտը վերջին 7 տարում շարունակել են նվազել՝ 2020 թվականին ունենալով կտրուկ անկում: 2013-2020 թվականների ժամանակահատվածում գրանցվել է ՀՆԱ-ի մեկ երրորդի կորուստ՝ 960 մլրդ դոլարից նվազելով մինչեւ 650 մլրդ դոլարի: Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը նույն ժամանակահատվածում 12 500 դոլարից նվազել է մինչեւ 7 800 դոլար:

Աճող ինֆլյացիան հաշվի առնելով՝ մեր բարեկեցությունը վերջին 7 տարում, 1960 թվականից ի վեր առաջին անգամ նվազել է ավելի քան 40 տոկոսով: Ես Համաշխարհային բանկի տվյալների բազայում չկարողացա գտնել մեկ ուրիշ երկիր, որը նույն ժամանակահատվածում նման անկում է ունեցել»,- շեշտում է հոդվածի հեղինակը:

Ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին, ապա Անկարան բախվել է նախկինում չտեսնված ծանր մեկուսացման, նշվում է հոդվածում:

Հեղինակի խոսքով՝ երկրի իշխող կուսակցությունը ներգրավվում է ցանկացած հակամարտության մեջ, որոնց բախվում է տարածաշրջանում: «Ոչ մի երկիր՝ լինի մեծ թե փոքր, նման բան չի անում»,- նշում է նա:

«Իշխող կուսակցությունը նաեւ հակված է հեշտորեն օգտագործելու ռազմական միջոցները՝ հաճախ մինչեւ դիվանագիտական բոլոր հնարավորությունների սպառումը»,- նշում է Օզգալդան՝ ընդգծելով Թուրքիայի հարաբերությունների լարվածությունը Հունաստանի, Կիպրոսի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Իսրայելի հետ:

«Իշխող կուսակցությունն այս օրերին խոսում էր ԵՄ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին... Թուրք շատ մեկնաբաններ կարծում են, որ այդպես էլ կա: ԵՄ-ն չի կարող անտեսել Թուրքիային՝ ինչպիսին էլ լինի նրա ռեժիմը. մոտ 90 մլն բնակչությամբ երկիր, որը կից է նրա սահմաններին: Նրանց միջեւ ինչ-որ կապ պետք է լինի:

Բայց եվրոպական դաշինքի համար սա արդեն հարաբերություններ չէ պոտենցիալ անդամի հետ: «Արդարության եւ զարգացման» կուսակցությունը (իշխող կուսակցությունը – խմբ.) կործանել է ԵՄ-ին անդամակցության ճանապարհը: Ամեն ինչ վերջացած է: Հիմա նոր էջը նվիրված է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ նոր հարաբերությունների բնույթի որոշմանը»,- շեշտում է հոդվածի հեղինակը:

Անկարայի արտաքին քաղաքականությունը ձեւավորող հիմնական գործոնը, նրա խոսքով, գաղափարախոսությունն է, այլ ոչ թե ազգային շահերը, այն բաղկացած է Մերձավոր Արեւելքում մուսուլմանամետ հավակնություններից եւ Արեւմուտքում գաղափարաբանորեն պատճառաբանված, հակաարեւմտյան հարաբերությունից:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular