ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին բոյի ժամանակ երգել է՝ հրով լինի, սրով լինի, պիտի գնանք․ 23-ամյա Մելքոնն ընկել է Շուշիի համար մարտերում

ՎԻԴԵՈ

Պատերազմում զոհված 23-ամյա պահեստազորային Մելքոն Դավթյանի հոր ցանկությունը որդուն ու նրա մարտընկերներին թշնամու գնդակի առաջ միայնակ թողած հրամանատարներին պատժված տեսնելն է։ 

«Երկու անգամ գնաց, երկու անգամ էլ դավաճանած հրամանատարները մենակ թողեցին։ Մի անգամ Հադրութում հրամանատարը թողել փախել էր, մի անգամ էլ Շուշիի մոտ թողել է մենակ փախել, տղաներին ասել են, թե թիկունքը պահած է, հայերն են այնտեղ, այնինչ մարդ չի եղել, թուրքերը մտել են թիկունքից, սնայպեր ա աշխատել, գլխից խփել են տղայիս։ Դավաճանության, վատ, անկազմակերպ հրամանատարության երեսից են էսօր տղերքը ընկել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց զոհվածի հայրը՝ Գագիկ Դավթյանը։  
Մելքոնը «Մոբ»-ով էր ծառայության մեկնել պատերազմի առաջին օրերին։ Հայրը պատմում է, որ ինքն է որդու հետ գնացել զինկոմիսարիատ, ճանապարհել նրան, հավատացել, որ որդու՝ պատերազմի դաշտում լինելը կարող է կյանքեր փրկել եւ նրան հորդորել մեկ վայրկյան էլ չհապաղել մեկնելիս։ 
«Ծառայությունը մի քանի տարի է՝ ավարտել էր, մինամյոտչիկ էր։ Երբ տարել էին պատրաստության, գնացի, խոսեցի հրամանատարների հետ, ասեցին՝ մազաչափ շեղում չեն տվել։ Ես իրեն խնդրեցի, ասեցի՝ բալես, եթե էդ զենքը առավոտից իրիկուն օգտագործես, հազարավոր կյանքեր կփրկես, դու էսօրվա համար ես, Աստված ում ինչքան տվել է, իրենից այնքան էլ պահանջում է։ Եթե այսքան տարի դու այդ զենքին տիրապետել ես, պիտի գնաս այդ զենքով, այնտեղ բոլորն էլ քո եղբայրներն են»,- նշեց զոհվածի հայրը՝ ափսոսանք ու վրդովմունք հայտնելով, որ որդին ռազմաճակատում ի վերջո չի կռվել այն զենքով, որին տիրապետել է, նրան հրաձիգ են կցել։ 
Մելքոնը 20 օր կռվել է տարբեր՝ ամենաթեժ ճակատներում, հետո արձակուրդ է ստացել ու տուն վերադարձել։ Կարճ ժամանակ անց կրկին առաջնագիծ է մեկնել՝ այս անգամ կռվելով Շուշիի մոտ։ 
«Ասեցի՝ մի նայի այ բալա, անկախ նրանից, թե ինչ են արել։ Աշխարհի մարդ են, մեկը վախից է փախել, մեկը տկարությունից, բայց դու հոգեւոր, ձիգ մարդ ես, մի նայի իրենց, դու էլի քո գործողություններն արա։ Նորից ուղարկեցի, չթաքցրի, որովհետեւ մենք ձեւական մարդ չենք, էսօր պարտք ունենք ազգի նկատմամբ, ընտանիքի նկատմամբ»,- նշեց Մելքոնի հայրը։  
Մելքոնը զոհվել է նոյեմբերի 7-ին։ 
«Վերջին բոյի ժամանակ երգել է՝ հրով լինի, սրով լինի, պիտի գնանք։ Գոռացել են՝ Մելքոն, որ չերգի, երգով էլ ընկել է բոյի ժամանակ իմ բալեն։ Մինչեւ վերջ պայքարել է՝ օրինակ ծառայելով, որ տենց պիտի լինի, բայց էսօր իմ բալեն ընկավ երկու օր շուտ, չտեսավ էս դավաճանությունը, չէի էլ ուզենա, որ տենար»,- պատմեց զոհվածի հայրը։  
Մելքոնի մարմինը դուրս են բերել նրա զոհվելուց 14 օր անց եւ հուղարկավորել Եռաբլուրում՝ նրա հետ պատերազմ մեկնած ընկերոջ՝ Շահենի կողքին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular