ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ օդ կբարձրանա ռուսական ՄիԳ–41 կործանիչը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սու-57 կործանիչների սերիական արտադրությունը, որը մեկնարկեց 2020 թվականի ամռանը, թույլ է տալիս Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական համալիրի նպատակային ամբողջ միջոցներն ու գիտատեխնիկական ռեսուրսներն ուղղել վեցերորդ սերնդի ՄիԳ-41 նախագծի իրականացման արագացմանը, որի հիմքում ՄիԳ-31 բացառիկ կործանիչի հայեցակարգն է։ Հիմք, որը շատ լուրջ ուշադրության է արժանի։

Նախորդի` ՄիԳ-31–ի հիմնական արագությունը ռեկորդային 2.3 Մախ է (առավելագույնը` 2.8 Մախ)։ Չնայած հինգերորդ սերնդի մարտական մեքենաների հայտնվելուն` չորրորդ սերնդի ՄիԳ-31 ծանր կործանիչը համարվում է աշխարհի ամենահզոր օդային մարտիկը։

Կործանիչը կարող է 3000 կմ/ժամ արագությամբ ավելի քան 9 տոննա կշռող զինանոց կրել և զենք կիրառել մինչև 25 հազար մետր բարձրությունների վրա։

Հիպերձայնային հրթիռներով ՄիԳ-31ԲՄ–ն մի քանի րոպեում օդ է բարձրանում և դուրս գալիս գրոհման սահմաններ. թիրախը հրամանատարական կետերն են, ավիակիրները, ինչպես նաև հակառակորդի` մինչև 3000 կմ հեռավորության վրա գտնվող այլ կարևոր ռազմական օբյեկտները (առանց վերալիցքավորման)։

ՄիԳ-31-ի համար մշակված Ռ-37 հրթիռը մինչև 400 կմ հեռավորության վրա կարող է խոցել ԱՎԱԿՍ ինքնաթիռներ, օդային հրամանատարական կետեր և լցանավեր։ ՀՕՊ–ՀՀՊ ոլորտում ՄիԳ-31 չորս կործանիչները կարող են ճակատային հատվածով վերահսկել 300 կմ խորությամբ 1000 կմ օդային տարածք։ Օդանավում առկա ռադիոլոկացիոն կայանը թիրախները տեսնում է մինչև 320 կմ հեռավորության փոքր, միջին և մեծ բարձրությունների վրա։ Ինքնաթիռն ավտոմատ կերպով ուղեկցում է մինչև 10 թիրախ և ընտրում 4-6 հիմնականները` մինչև 200 կմ հեռավորության վրա միաժամանակյա խոցման համար։

Չորրորդ սերնդի ՄիԳ-31 կործանիչների ակնառու բնութագրերի ֆոնին վեցերորդ սերնդի ՄիԳ-41 հայտնվելը կարող է ֆանտաստիկ ու ոչ իրական թվալ, բայց ինքնաթիռը գոյություն ունի, ընդ որում` արդեն ոչ միայն գծագրերի տեսքով։

Վեցերորդ սերնդի հզորությունը

Հեռահար խոցման ՄիԳ-41 հեռանկարային ավիացիոն համալիրը մշակվում է ՄիԳ-31–ին փոխարինելու համար։ Վստահություն կա, որ «ՄիԳ» կորպորացիան վեցերորդ սերնդի կործանիչն օդ կբարձրացնի առաջիկա տարիներին։ Առանձին հատկանիշները հսկայական որակական ցատկ են մատնանշում։

Դեռևս 2018 թվականի օգոստոսին ՄիԳ-41-ի փորձագիտական աշխատանքների փուլում «ՄիԳ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Իլյա Տարասենկոն հայտնել էր, որ տեխնոլոգիապես բոլորովին նոր ինքնաթիռը թռիչքներ է կատարելու 4-5 Մախ արագությամբ (ավելի քան 6000 կմ/ժ) և խնդիրներ է կատարելու տիեզերքում։ Հայտնի է, որ մշակվում է կառավարվող սարք, որը հեռանկարում վեցերորդ սերնդի ՄիԳ-41 կործանիչի անօդաչու տարբերակի բազային արտադրության է անցում կատարելու։

Սպառազինության ծավալն ու բնութագրերը դեռ չեն բացահայտում, բայց կարելի է ենթադրել, որ նորագույն ՄիԳ-41–ը հավանաբար ՄիԳ-31ԲՄ–ից կժառանգի հիպերձայնային հրթիռով «Կինժալ» ավիացիոն համալիրը, որին «հասանելի» են հավանական հակառակորդի` մինչև 2000 կմ հեռավորության վրա գտնվող բոլոր առկա և հեռանկարային ՀՕՊ–ՀՀՊ համակարգերը։ Ավելի վաղ Ռուսաստանի ՕՏՈւ նախկին գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը լրագրողներին հայտնել էր, որ ՄիԳ-41-ը կրելու է «օդ–օդ» Ռ-37 հեռահար հրթիռներ, ինչպես նաև բոլորովին նոր հրթիռներ։ Որսացող կործանիչը ակնառու թռիչքային որակներ է ունենալու, իսկ նրա սպառազինությունը նկատելիորեն կամրացնի Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանությունը։

Այսօր նոր սերնդի ավիացիոն հրթիռներ են ստեղծվում, սրընթաց զարգացում է ապրում լազերային զենքը։ «Իզվեստիայի» տեղեկություններով` վեցերորդ սերնդի կործանիչը հիպերձայնային հրթիռներ խոցելու ունակությամբ մեծ հեռահարության բազմաֆունկցիոնալ որսացող հրթիռային համակարգ է ունենալու։

Military Watch պարբերականն իր գնահատականներում և կանխատեսումներում ավելի հեռու է գնացել. ՄիԳ-41 գերձայնային ինքնաթիռը համատեղելու է ՄիԳ-25 և ՄիԳ-31 կործանիչների առավելությունները` էապես կատարելագործելով դրանք հաջորդ սերնդի տեխնոլոգիաների հաշվին, կարողանալու է սպառնալ հակառակորդի տիեզերական սարքերին։

The National Interest վերլուծական պարբերականը ՄիԳ-41–ին հրապարակումների մի ամբողջ շարք է նվիրել, դրանցից մեկում նշվում է, որ վեցերորդ սերնդի ռուսական խորհրդավոր կործանիչը կարող է փոխել խաղի կանոնները։ Եվ դրա հետ դժվար է չհամաձայնել։

Առանձնահատկություններ

Եթե դատենք ըստ նախագծային բնութագրերի ու հեռանկարային ինքնաթիռների պատկերների, ապա ՄիԳ-41 կործանիչը ստեղծվում է թռչող թևի սկզբունքով, ինչը կապահովի մանևրելու բարձր հնարավորություն, թույլ կտա գրեթե աննկատ լինել և զարգացնել հիմնական գերձայնային արագություն` ավելի քան 4500 կմ/ժ։

Այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ չորրորդ սերնդի ՄիԳ-31–ը երկարատև դինամիկ և ջերմաստիճանային ծանրաբեռնվածությանը դիմանում է ամուր կմախքի հաշվին, որի 50%–ը պողպատից է, 33%–ը` ալյումինե համաձուլվածք, 16%–ը` տիտանից։

Հավանաբար ՄիԳ-41–ում կկենտրոնանան տիեզերական տեխնոլոգիաներն ու ռադարների համար անտեսանելի, ինչպես նաև բեռնվածության, բարձր և ցածր ջերմաստիճանների (գերձայնին մոտ արագությունների վրա թռչող սարքը պլազմայի ամպով է պարուրվում, այն դեպքում, երբ նախորդը` ՄիԳ-31–ը, հաջողությամբ շահագործվում էր հյուսիսային բևեռային շրջանից դուրս Ֆրանս Իոսիֆի երկրի սառցե օդանավակայաններում) նկատմամբ դիմացկուն կոմպոզիտային նյութերը։

Կոնստրուկտորները պետք է բարդագույն տեխնոլոգիական խնդիրներ լուծեն։ Մասնավորապես, որսացող կործանիչին օժտեն արհեստական ինտելեկտով։ Չէ՞ որ կառավարման ռոբոտացված համակարգերն ավելի արագ են արձագանքում սպառնալիքներին ու թիրախներին, անխոչընդոտ հաղթահարում են ծանրաբեռնվածությունը` կատարելով գերձայնայինին մոտ արագություններով մանևրումներ (մարդու ֆիզիոլոգիական հնարավորությունները սահմանափակ են)։ Մի շարք երկրների մասնագետներ անհամբեր սպասում են աշխարհի ամենաարագ ՄիԳ-41 կործանիչի առաջին թռիչքին։ Գեներալ–գնդապետ Վիկտոր Բոնդարևի գնահատմամբ` զորքերը նոր մեքենան կկարողանան ստանալ ոչ շուտ, քան 2025 թվականին։

ՄիԳ-41 բազմաֆունկցիոնալ կործանիչի նախագծի իրականացումը ՄիԳ-31–ի սովորական փոխարինում չէ, այլ տեխնոլոգիական հեղափոխություն, վեցերորդ սերնդի կործանիչ ավիացիայի հիմնական չափանիշների ձևավորում։ Եվ այդ առումով Ռուսաստանը բոլորից առաջ է անցել աշխարհում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular