ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կշեռքներ այսօր կարող եք հիասթափվել․ Դեկտեմբերի 31-ի ձեր աստղագուշակը

ՎԻԴԵՈ

Խոյ:** Այսօր մտերիմների հետ հարաբերություններում ուշադիր եղեք, որպեսզի անհարկի խոսքերով չփչացնեք ձեզ շրջապատող մարդկանց տոնական տրամադրությունը: Չէ՞ որ, առանց այն էլ, այսօր մարդկանց տրամադրությունը անկայուն է: Լավ կլինի Ամանորը դիմավորել մերձավորների ընկերակցությամբ:

**Ցուլ**: Մի վախեցեք դժվարին խնդիներից, այսօր դուք կհաղթահարեք իներտությունը, ինչը սեփական ուժերի նկատմամբ վստահություն կներշնչի ձեզ և կօգնի կենտրոնանալ: Ամենատարբեր գնումները հաջող կլինեն, հատկապես՝ հագուստի և կոշիկի: Դուք գոհ կմնաք ձեռք բերածով:Անձնական կյանքում ամեն ինչ ներդաշնակ և հանգիստ է:

**Երկվորյակ:** Այսօր կարիք չկա ռիսկի դիմելու, դա կարող է հանգեցնել անսպասելի հետևանքների: Արեք միայն այն, ինչը հարյուր տոկոսով կհասցնեք տրամաբանական ավարտին և, բացի այդ, պատրաստ եք այդ գործում իրադարձությունների չնախատեսված ընթացքին: Հատուկ ուշադրություն հատկացրեք սիրելի մարդուն: Այսօր ձեր էներգիան անսպառ է:

**Խեցգետին:** Ձեր հավակնոտությունն այսօր կարող է հետագա գործողությունների համար լավ պատճառաբանություն դառնալ: Դուք կկարողանաք պաշտպանել սեփական կարծիքը, կարևոր խոսակցություններ վարել ղեկավարների և գործընկերների հետ: Եթե այսօր փորձեն ձեզ հարկադրել անհապաղ որոշում կայացնել, մի համաձայնեք: Այսօր մտերիմները լրացուցիչ միջոցների կարիք կունենան, ինչը կստիպի ձեզ լայն բացել քսակը:

**Առյուծ:** Հաջող և օգտակար կլինեն այսօրվա բոլոր գնումները: Ձեր մտերիմների կամ բարեկամների մասին անսպասելի լուրն իր ազդեցությունը կթողնի ողջ օրվա վրա: Երեկոյան անհրաժեշտ է լավ հանգստանալ և լիցքաթափվել հարազատների շրջապատում:

**Կույս:** Այսօր չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու: Ձեր շատ ապրումներ պայմանավորված են անձնական կյանքով: Հնրավոր է՝ ձեզ պատի ուրիշի սերը նվաճելու կամ վերադարձնելու բուռն ցանկություն: Դուք այսօր չափից ավելի եք կենտրոնացած ձեր անձի վրա:

**Կշեռք:** Այսօր շատ դյուրագրգիռ եք: Երբ ինչ-որ բան չի համապատասխանում «համաշխարհային» ստանդարտներին, ապա դա կարող է խիստ հիասթափեցնել ձեզ: Ձգտում եք շրջապատի մարդկանց զարմացնել ձեր ինքնատիպությամբ և անսովորությամբ: Ձեր ֆանտազիաները, ավաղ, հիմնականում կմնան չիրականացված, որովհետև սիրելիին վերադաստիարակելն այսօր անհնար կլինի:

**Կարիճ:** Թեև ձեր շուրջը տոնական տրամադրություն է տիրում, սակայն, այսօր կարելի է հաջողության հասնել հատկապես աշխատասիրության և ջանադրության շնորհիվ: Գնումներ կատարելիս զգույշ եղեք: Եթե ձեր անձնական կյանքում սպասվում են փոփոխություններ, ապա դրա համար ամենահարմար օրն է: Դուք կարող եք պատասխանատվության ավելորդ բեռն ու բացասական զգացումները թողնել անցնող տարում:

**Աղեղնավոր:** Բուռն գործունեությունն այսօր, ամենայն հավանականությամբ, լավ արդյունքների չի հանգեցնի: Հաջողության կհասնեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր նախատոնական այս օրը կկարողանան կենտրոնանալ գործերի, այլ ոչ թե ունայնության վրա: Սիրելի մարդու հետ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա:

**Այծեղջյուր:** Հնարավոր է գործերում անսպասելի հաջող ընթացք, նույնիսկ եթե այդպիսի հաջողության հույսեր չունեիք: Դուք այսօր միտված եք ոչ միայն ձեր հանդեպ ավելի մեծ ուշադրություն պահանջելու, այլև նվազեցնելու շրջապատող մարդկանց արժանիքները: Նախատոնական այս օրը արժե համարձակություն հանդես բերել անձնական կյանքում: Այդ դեպքում, հնարավոր է, դուք նոր տարին դիմավորեք նրա հետ, ում մասին երազում եք:

**Ջրհոս:** Հարմար օր է սկսած գործերը ավարտին հասցնելու համար: Ջանք թափեք և ուշադրություն մի դարձրեք նախատոնական իրարանցմանը: Այդ դեպքում հաջողության կհասնեք աշխատանքում:Անձնական կյանքում սպասվում է ներդաշնակություն, ինչի համար բավականին նպաստավոր պայմաններ կան: Եթե մտերիմներից որևէ մեկի հետ բարդ հարաբերությունների մեջ եք, ապա այսօր կկարողանաք հարթել ամեն ինչ: Ձեր կենսական ներուժն այսօր շատ մեծ է:

**Ձկներ:** Դուք այսօր կհամոզվեք, որ ձեր գործերում կայունություն չկա: Տոների նախօրյակին իրադարձությունների անսպասելի զարգացումները կարող են խախտել բոլոր ծրագրերը, ինչը կհիասթափեցնի ձեզ: Եթե այնուամենայնիվ որոշել եք բարդ խնդիրներ լուծել, ապա դա ծրագրեք առավոտյան ժամերին: Մտերիմ մարդիկ այսօր կօգնեն ձեզ հաղթահարելու դժվարին խոչընդոտները, կհոգան ձեր մասին:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular