ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկել եմ, որ ջրեմ արմատներս, թե չէ հեռվում դառնում ենք անարմատ բույս.Լիլիթ Դանիելյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Լիլիթը, ով Հայաստանում հայտնի է , որպես ՛՛Աստղիկներ՛՛ մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար, ինչպես նաև մի շարք երաժշտական հեռուստանախագծերի ժյուրիի անդամ, արդեն տևական ժամանակ է  ապրում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև:  Նրան Ֆրանսիա տարավ  նկարչի հոգին և պատահական չէ, որ հենց  այնտեղ Լիլիթը կայացավ որպես նկարչուհի:

 Այսօր Լիլիթ Դանիելյանը Ֆրնասիայի Դինան քաղաքում ունի իր փոքրիկ ցուցասրահ-արվեստանոցը,  որտեղ շարունակում է աշխատել երեխաների հետ. ՛՛Մենք գալիս ենք մեր մանկությունից: Երեխաների աշխարհը իմ մաքրության վայրն է, իմ փախուստի տեղը, իմ ստեղծագործելու տարածքը: Կապ չունի , թե որտեղ եմ ապրում, երեխաների հետ աշխատելն իմ հոգու պահանջն է՛՛:

Ավելին, ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր, երաժշտական դպրոցի հիմնադիր Պեղիգ Լը Դղեոն լսելով Լիլիթի երգերը, առաջարկեց  համագործակցել իր հետ՝ հայերենից ֆրանսերեն թարգմանեց  նրա երգերն ու հիմա դրանք երգում են ֆրանսիացի երեխաները:

՛՛Պլանավորում ենք Հայաստանում և Ֆրանսիայում կազմակերպել հայ և ֆրանսիացի երեխաների համատեղ համերգ՛՛,-ասում է Լիլիթը:

Լիլիթն այս օրերին գտնվում է Հայաստանում: Վերադարձել է, որովհետև պարզապես չի կարող չվերադառնալ, վերադարձել է, որովհետև արվեստագետի խենթությամբ սիրում է իր երկիրը. ՛՛Եկել եմ, որ ջրեմ արմատներս, թե չէ հեռվում դառնում ենք անարմատ բույս , ինչքան էլ հաջողությունների հասնենք, միևնույնն է օտարների մեջ՝ օտար ես, իսկ այստեղ տանն ես ու պետք ես: Վերադարձել եմ, քանի որ ունեմ աշխատանքի առաջարկներ նաև, նոր նախագծեր և մեծ եռանդով  անցել եմ դրանց իրագործմանը ՛՛:

 

 Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular