ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր է` ողջ մնացածներ կան. Ադրբեջանը չի թույլատրել որոնողական խմբին Հադրութ մտնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առավոտյան դեպի Հադրութ է մեկնել որոնողափրկարարական երեք ջոկատ։ Նրանց մի քանի ժամ սպասեցնելուց հետո ադրբեջանական կողմը հետ է ուղարկել` չթույլատրելով այնտեղ աշխատանքներ իրականացնել։

 Ադրբեջանական կողմը չի թույլատրել այսօր Հադրութի ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Առավոտյան Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության իրականացնող 3 խումբ մեկնել է Հադրութի ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու։ Սակայն մինչ այս պահը որևէ կապ չէր հաջողվում հաստատել նրանց հետ։ Քիչ առաջ կապ հաստատեցինք, և ասացին, որ նրանց չեն թույլատրել մտնել Հադրութի տարածք»,–ասաց Թադևոսյանը։

Նա հայտնեց, որ ուշագրավ է այն հանգամանքը, որ այսօր առավոտյան թույլտվություն եղել է Հադրութում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար։ Թադևոսյանն ասում է` խմբերը գնացել են մինչև Դրախտիկ գյուղ (Մարտունուց դեպի Հադրութ առաջին գյուղն է), և պետք է ինչպես դիեր, այնպես էլ ողջերի փնտրեին։ Խմբերին մի քանի ժամ սպասեցրել են, որից հետո հայտնել` Հադրութ այսօր չեն մտնելու։

Հարցին, թե սա առաջի՞ն դեպքն է, որ հետ են ուղարկում որոնողափրկարարական խմբերին, Թադևոսյանը պատասխանեց, որ ոչ, նման դեպքեր էլի են եղել։ Այսինքն` ամեն անգամ, երբ ինչ–որ միջադեպ է եղել սահմանապահների կամ զորքի միջև, նորից դադարեցրել են, սակայն կամ կանխավ են զգուշացրել, որ պետք է չեղարկվեն աշխատանքները, կամ էլ գոնե կես ճանապարհից են հայտնել այդ մասին։

Նշենք, որ ադրբեջանական կողմը լուրեր էր տարածել, որ իր վերահսկողության ներքո գտնվող Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտեր են վերսկսվել։ Թե որքանո՞վ սա կարող է կապ ունենալ Հադրութում որոնողափրկարարական աշխատանքների չեղարկման հետ հարցին Թադևոսյանը պատասխանեց, թե կա վարկած, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերի խորքում մնացած զինվորներ կան։

«Սա ամենահավանական վարկածն է, որն այս պահին քննարկվում է, և գուցե հենց այս պատճառով էլ չեն թույլատրել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել այս տարածքում»,–ասաց Թադևոսյանը։

Նա հավելեց նաև, որ մինչ այս ոչ միայն Տող գյուղի ներսում, բնակարաններում, նկուղներում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացվել, այլ նաև գյուղի անտառային և լեռնային հատվածներում։ Սակայն այդ հատվածում ողջ մնացածների հետքեր չեն եղել, բացի երկու քաղաքացիներից, որոնց վերջերս են հայտնաբերել։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակը հերքել էր ադրբեջանական կողմի լուրերը` հայտնելով, որ ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։

Դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ 61 օր անհայտության մեջ գտնվող 2 քաղաքացի է հայտնաբերվել։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular