Եվս 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո։
Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան:
Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկական ու բարոյահոգեբանական աջակցություն:
Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է: